Romans 14:21 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Աղէկ է միս չուտել եւ գինի չխմել եւ ոեւէ բան չընել ՝ որով քու եղբայրդ կրնայ իյնալ կամ գայթակղիլ, կամ տկարանալ։
Armenian 2017
Աղէկ է միս չուտել եւ գինի չխմել եւ ոեւէ բան չընել ՝ որով քու եղբայրդ կրնայ իյնալ կամ գայթակղիլ, կամ տկարանալ։
Armenian 2018
Լավ է ո՛չ միս ուտել, ո՛չ գինի խմել ու ո՛չ էլ որևէ բան անել, որից քո եղբայրը սայթաքում է։
Armenian 2019
Աւելի ճիշդ է՝ ո՛չ միս ուտել, ո՛չ գինի խմել, ո՛չ ալ ուրիշ ոեւէ բան ընել՝ որով եղբայրդ կը գլորի կամ կը գայթակղի կամ կը տկարանայ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Լաւ է միս չ’ուտել եւ գինի չ’խմել, եւ այն բանը չ’անել՝ որ նորանով քո եղբայրը գլորվում է կամ գայթակղում է կամ տկարանում է։
Armenian Eastern Bible 1994
Լաւ է չուտել միս եւ չխմել գինի, ոչ էլ անել մի բան, որով քո եղբայրը գայթակղւում է կամ սայթաքում կամ տկարանում:
Armenian NEA
Լավ է ո՛չ միս ուտել, ո՛չ գինի խմել, ո՛չ էլ որևէ բան անել, որով քո եղբայրը գայթակղվում, կամ սայթաքում, կամ տկարանում է։
Armenian Western NT 1994?
Լաւ է ո՛չ միս ուտել, ո՛չ գինի խմել, ո՛չ ալ որեւէ բան ընել՝ որով եղբայրդ կը սայթաքի, կը գայթակղի կամ կը տկարանայ: