Romans 16:17 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Կ’աղաչեմ ձեզի, եղբայրնե՛ր, որ ճանչնաք անոնք, որոնք ձեր սորված վարդապետութենէն դուրս բաժանում կը յառաջացնեն ու գայթակղութիւններ կ’ընեն։ Անոնցմէ ետ կեցէք։
Armenian 2017
Կ’աղաչեմ ձեզի, եղբայրնե՛ր, որ ճանչնաք անոնք, որոնք ձեր սորված վարդապետութենէն դուրս բաժանում կը յառաջացնեն ու գայթակղութիւններ կ’ընեն։ Անոնցմէ ետ կեցէք։
Armenian 2018
Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, որ զգուշանաք նրանցից, ովքեր հերձվածներ ու գայթակղություններ են առաջացնում այն վարդապետությունից դուրս, որ դուք սովորել եք. նրանցից հեռո՛ւ մնացեք։
Armenian 2019
Կը խնդրեմ, եղբայրնե՛ր, որ զգուշանաք անոնցմէ՝ որոնք երկպառակութեանց եւ գայթակղութեանց պատճառ կ՚ըլլան՝ շեղելով այն վարդապետութենէն որ դուք սորվեցաք։ Հեռո՛ւ փախէք անոնցմէ,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Աղաչում եմ ձեզ, եղբարք, որ մտիկ տաք նորանց՝ որ հերձուածներ եւ գայթակղութիւններ են շինում այն վարդապետութիւնիցը դուրս՝ որ դուք սովորեցիք՝ եւ հեռու քաշուեցէք նորանցից։
Armenian Eastern Bible 1994
Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ո՛ւշ դրէք այնպիսիներին, որ հերձուածներ եւ գայթակղութիւններ են առաջ բերում այն
Armenian NEA
Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ճանաչեք այնպիսիներին, որոնք ձեր սովորած վարդապետությունից դուրս հերձված ու գայթակղություն են առաջ բերում։ Հեռո՛ւ մնացեք նրանցից,
Armenian Western NT 1994?
Կ՚աղաչե՛մ ձեզի, եղբայրնե՛ր, ուշադի՛ր եղէք անոնց՝ որ կը գոյացնեն բաժանումներ եւ գայթակղութիւններ, հակառակ ձեր սորված ուսուցումին, ու հեռացէ՛ք անոնցմէ: