Romans 16:18 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Վասն զի այնպիսիները մեր Տէրոջը՝ Քրիստոսին՝ չեն ծառայեր, հապա իրենց որովայնին։ Անոյշ խօսքերով ու գովեստներով պարզամիտներուն սրտերը կը խաբեն։
Armenian 2017
Վասն զի այնպիսիները մեր Տէրոջը՝ Քրիստոսին՝ չեն ծառայեր, հապա իրենց որովայնին։ Անոյշ խօսքերով ու գովեստներով պարզամիտներուն սրտերը կը խաբեն։
Armenian 2018
Այդպիսիները մեր Տեր Քրիստոսին չեն ծառայում, այլ իրենց որովայնին, և պարզամիտների սրտերը քաղցր խոսքերով ու գովասանքներով են մոլորեցնում։
Armenian 2019
որովհետեւ այդպիսիները մեր Տիրոջ՝ Քրիստոսի չէ որ կը ծառայեն, այլ՝ իրենց որովայնին, քաղցր խօսքերով ու կեղծ գովասանքներով պարզամիտները խաբելով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ այդպիսիները մեր Տէր Քրիստոսին չեն ծառայում, այլ իրանց որովայնին. եւ քաղցր խօսքերով եւ գովութիւնով խաբում են անմեղների սրտերը։
Armenian Eastern Bible 1994
որովհետեւ այնպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չեն ծառայում, այլ՝ իրենց որովայնին. եւ քաղցրախօսութեամբ ու կեղծ
Armenian NEA
որովհետև այդպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չէին ծառայում, այլ իրենց որովայնին, և քաղցրախոսությամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են պարզամիտների սիրտը։
Armenian Western NT 1994?
Որովհետեւ այդպիսիները կը ծառայեն ո՛չ թէ մեր Տէրոջ՝ Քրիստոսի, հապա իրենց որովայնին, եւ անմեղներուն սիրտերը կը խաբեն բարի խօսքերով ու գովեստներով: