Romans 2:15 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Որոնք օրէնքին գործը իրենց սրտին մէջ գրուած կը ցուցնեն իրենց խղճմտանքին վկայութիւնովը եւ իրենց խորհուրդներուն իրար յանդիմանելովը կամ իրարու իրաւունք տալովը,)
Armenian 2017
որոնք օրէնքին գործը իրենց սրտին մէջ գրուած կը ցուցնեն իրենց խղճմտանքին վկայութիւնովը եւ իրենց խորհուրդներուն իրար յանդիմանելովը կամ իրարու իրաւունք տալովը),
Armenian 2018
Նրանք ցույց են տալիս, որ օրենքի պահանջն իրենց սրտերում է գրված՝ իրենց խղճի վկայությամբ, և իրենց մտքերում, որ միմյանց ամբաստանում են կամ էլ արդարացնում։
Armenian 2019
Անոնք ցոյց կու տան որ Աստուծոյ Օրէնքին պահանջները իրենց սիրտերուն մէջ գրուած ունին, որուն կը վկայէ նաեւ իրենց խիղճը, երբ իրենց դատողութիւնները զիրենք կը յանդիմանեն կամ կ՚արդարացնեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որոնք ցոյց են տալիս թէ օրէնքի գործը նորանց սրտերումը գրուած է՝ նորանց խղճմտանքի վկայութիւնովը, եւ իրանց խորհուրդների իրար յանդիմանելովը, կամ թէ իրաւունք տալովը.)
Armenian Eastern Bible 1994
Նրանք ցոյց են տալիս, թէ Աստծու օրէնքի պահանջները գրուած են իրենց սրտերում՝ իրենց խղճի վկայութեամբ եւ իրենց
Armenian NEA
Նրանք ցույց են տալիս, որ Աստծու օրենքի պահանջները գրված են իրենց սրտերում՝ իրենց խղճի վկայությամբ և իրենց դատողություններով, որ միմյանց մեղադրում կամ արդարացնում են։
Armenian Western NT 1994?
անոնք ցոյց կու տան թէ Օրէնքին գործը իրենց սիրտին մէջ գրուած է, իրենց խղճմտանքին միաժամանակ վկայութեամբ, ու իրենց մտածումներուն զիրար ամբաստանելով եւ կամ ջատագովելով,)