Romans 2:22 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Որ կ’ըսես շնութիւն մի՛ ըներ, շնութիւն կ’ընե՞ս. որ կը զզուիս կուռքերէն, սրբապղծութի՞ւն կ’ընես.
Armenian 2017
որ կ’ըսես շնութիւն մի՛ ըներ, շնութիւն կ’ընե՞ս. որ կը զզուիս կուռքերէն, սրբապղծութի՞ւն կ’ընես.
Armenian 2018
Որ ասում ես չշնանալ, շնանո՞ւմ ես։ Դու, որ կուռքերից նողկում ես, նրանց տաճարները կողոպտո՞ւմ ես։
Armenian 2019
Դուն որ կ՚ըսես՝ «Մի՛ շնար», կը շնա՞ս։ Դուն որ կուռքերէն կը գարշիս՝ անոնց տաճարներուն մէջ կողոպո՞ւտ կ՚ընես։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որ ասում ես շնութիւն չ’գործել՝ շնութիւ՞ն ես գործում. դու՝ որ կռքերիցը գարշում ես՝ սրբապղծութի՞ւն ես անում։
Armenian Eastern Bible 1994
ասում ես՝ չշնանալ, շնանում ես. գարշում ես մեհեաններից, տաճարներն ես կողոպտում.
Armenian NEA
Դու, որ ասում ես՝ չշնանալ, շնանո՞ւմ ես։ Դու, որ գարշում ես կուռքերից, նրանց տաճարնե՞րն ես կողոպտում։
Armenian Western NT 1994?
Կ՚ըսես՝ շնութիւն մի՛ ըներ, սակայն դո՛ւն շնութիւն կ՚ընես: Կը զզուիս կուռքերէն, բայց դուն տաճա՛ր կը կողոպտես: