Romans 5:1 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Արդ՝ մենք հաւատքով արդարացած ըլլալով՝ խաղաղութիւն ունինք Աստուծոյ հետ մեր Տէրոջը Յիսուս Քրիստոսին ձեռքով
Armenian 2017
Արդ՝ մենք հաւատքով արդարացած ըլլալով՝ խաղաղութիւն ունինք Աստուծոյ հետ մեր Տէրոջը Յիսուս Քրիստոսին ձեռքով
Armenian 2018
Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
Armenian 2019
Հիմա որ ա՛լ հաւատքով արդարացած ենք, մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի միջոցաւ հաշտուած ենք Աստուծոյ հետ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Արդ մենք՝ հաւատքով արդարացած լինելով Աստուծոյ հետ խաղաղութիւն ունինք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։
Armenian Eastern Bible 1994
Ուրեմն, հաւատով արդարացուած, խաղաղութիւն ունենանք Աստծու հետ մեր Տէր Յիսուս Քրիստոսով,
Armenian NEA
Ուրեմն, հավատով արդարացած, խաղաղություն ունենանք Աստծու հետ մեր Տեր Հիսուս Քրիստոսով,
Armenian Western NT 1994?
Ուրեմն մենք՝ հաւատքով արդարացած ըլլալով՝ խաղաղութիւն ունինք Աստուծոյ հետ մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով: