Romans 5:20 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Սակայն օրէնքը մէջտեղ ինկաւ որպէս զի յանցանքը շատնայ. բայց ուր աւելի եղաւ մեղքը, ա՛լ աւելի եղաւ շնորհքը.
Armenian 2017
Սակայն օրէնքը մէջտեղ ինկաւ որպէս զի յանցանքը շատնայ. բայց ուր աւելի եղաւ մեղքը, ա՛լ աւելի եղաւ շնորհքը.
Armenian 2018
Բայց օրենքը մեջտեղ եկավ, որպեսզի երևան գա հանցանքների բազմությունը. բայց որտեղ մեղքն ավելի եղավ, այնտեղ շնորհն առավել շատացավ,
Armenian 2019
Մինչ այդ, Օրէնքը գալով՝ յանցանքը շատցաւ։ Միւս կողմէ, ուր որ մեղքը շատցաւ՝ այնտեղ Աստուծոյ շնորհքը աւելի առատացաւ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց օրէնքը մէջ ընկաւ՝ որ յանցանքը շատանայ. բայց ուր որ աւելի եղաւ մեղքը, այնտեղ աւելի եւս շատացաւ շնորհքը։
Armenian Eastern Bible 1994
Բայց օրէնքը մէջտեղ ընկաւ, որպէսզի յանցանքները բազմանան. որովհետեւ, ուր որ մեղքը շատացաւ, շնորհն առաւել եւս շատացաւ։
Armenian NEA
Բայց Օրենքը մեջտեղ եկավ, որպեսզի երևան գա հանցանքների բազմությունը, որովհետև որտեղ մեղքը շատացավ, շնորհն ավելի առատացավ։
Armenian Western NT 1994?
Սակայն Օրէնքը ներս սպրդեցաւ՝ որպէսզի յանցանքը աւելնայ. բայց հոն՝ ուր մեղքը աւելցաւ, շնորհքը չափազանց առատացաւ: