Ruth 1:16 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բայց Հռութ ըսաւ. «Զիս մի՛ համոզեր, որ քեզ թողում եւ քեզմէ հեռանամ, քանզի ո՛ւր որ երթաս՝ հոն պիտի երթամ եւ ո՛ւր որ մնաս՝ հոն պիտի մնամ։ Քու ժողովուրդդ իմ ժողովուրդս պիտի ըլլայ ու քու Աստուածդ իմ Աստուածս պիտի ըլլայ։
Armenian 2018
Եվ Հռութն ասաց. «Ինձ մի՛ ստիպիր, որ քեզ թողնեմ և քեզնից ետ դառնամ, որովհետև ուր որ գնաս, գնալու եմ, ուր որ մնաս, մնալու եմ. քո ժողովուրդը իմ ժողովուրդն է, և քո Աստվածն իմ Աստվածն է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Հռութն ասեց. Ինձ մի ստիպիր որ քեզ թողեմ, եւ քեզանից ետ դառնամ. որովհետեւ ուր որ գնաս գնալու եմ, եւ ուր որ մնաս՝ մնալու եմ. քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, եւ քո Աստուածն իմ Աստուածն է։
Armenian Eastern Bible 1994
Հռութն ասաց. «Ես չեմ թողնի քեզ եւ չեմ հեռանայ քեզնից. ուր էլ որ դու գնաս, ես էլ կը գնամ, որտեղ էլ որ մնաս, ես էլ կը
Armenian NEA
Հռութն ասաց. «Ես չեմ թողնի քեզ և չեմ հեռանա քեզնից. ուր որ դու գնաս, ես էլ կգնամ, որտեղ որ մնաս, ես էլ կմնամ։ Քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, և քո Աստվածն իմ Աստվածն է։