Ruth 1:8 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Նոեմի իր երկու հարսերուն ըսաւ. «Գացէ՛ք եւ ամէն մէկդ թող իր մօրը տունը դառնայ ու Տէրը ձեզի ողորմութիւն ընէ, ինչպէս դուք մեռածներուն ու ինծի ըրիք.
Armenian 2018
Նոեմին իր երկու հարսներին ասաց. «Գնացե՛ք, և ձեզնից ամեն մեկը թող վերադառնա իր մոր տունը։ Տերը թող ձեզ ողորմություն անի, ինչպես որ դուք եք արել այն մեռածներին և ինձ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Նոեմին իր երկու հարսերին ասեց. Գնացէք եւ ձեզանից ամեն մէկը ետ դառնայ իր մօր տունը։ Տէրը ձեզ ողորմութիւն անէ, ինչպէս որ դուք այն մեռածներին եւ ինձ էք արել։
Armenian Eastern Bible 1994
Նոոմինը իր երկու հարսներին ասաց. «Գնացէ՛ք, վերադարձէ՛ք ամէն մէկդ ձեր հօր տունը. Տէրը թող ձեզ ողորմութիւն անի,
Armenian NEA
Նոոմինն իր երկու հարսներին ասաց. «Գնացե՛ք, վերադարձե՛ք ամեն մեկդ ձեր հոր տունը. Տերը թող ձեզ ողորմություն անի, ինչպես որ դուք այն մեռածներին և ինձ եք արել։