Ruth 2:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Բոոս պատասխան տուաւ ու ըսաւ անոր. «Քու էրկանդ մեռնելէն ետքը դուն քու կեսրոջդ ինչ որ ըրիր՝ բոլորն ալ պատմեցին ինծի եւ թէ ի՞նչպէս քու հայրդ ու մայրդ եւ ծննդեանդ երկիրը թողուցիր ու եկար այն ժողովուրդին՝ որ նախապէս չէիր ճանչնար։
Armenian 2018
Բոոսը պատասխանեց և նրան ասաց. «Ինձ պատմել են այն ամենը, ինչ քո մարդու մեռնելուց հետո դու արել ես սկեսուրիդ համար և թե ինչպես թողել ես քո հորն ու մորը և քո ծնված երկիրը և եկել ես այս ժողովրդի մոտ, որին առաջ չէիր ճանաչում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Բոոսը պատասխանեց եւ նորան ասեց. Քո մարդը մեռնելուց յետոյ՝ դու ինչպէս որ սկեսրիդ արել ես բոլորն էլ պատմել են ինձ, եւ թէ ինչպէս քո հօրը եւ մօրը եւ ծնած երկիրդ թողեցիր, եւ եկար այն ժողովրդի մօտ, որին առաջ չէիր ճանաչում։
Armenian Eastern Bible 1994
Բոոսը պատասխան տուեց եւ ասաց. «Ինձ պատմել են այն ամէնը, ինչ որ արել ես դու քո սկեսրոջ համար ամուսնուդ մահուանից
Armenian NEA
Բոոսը պատասխան տվեց և ասաց. «Ինձ պատմել են այն ամենը, ինչ ամուսնուդ մահվանից հետո արել ես դու քո սկեսրոջ համար. թե ինչպես թողել ես քո հորն ու մորը, քո ծննդավայրը և եկել ես այն ժողովրդի մոտ, որին առաջ չէիր ճանաչում։