Ruth 2:14 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Բոոս կերակուրի ատեն անոր ըսաւ. «Հո՛ս եկուր ու հացէն կեր եւ պատառդ քացախին մէջ թաթխէ»։ Ուստի անիկա հնձողներուն քով նստաւ։ Անոր բոհրած ցորեն տուին։ Ան ալ կերաւ կշտացաւ եւ աւելցածը պահեց։
Armenian 2018
Եվ Բոոսը կերակրի ժամանակ նրան ասաց. «Մոտեցի՛ր ու հա՛ց կեր և պատառդ թաթախի՛ր քացախի մեջ»։ Հռութը նստեց հնձվորների մոտ, Բոոսը հեղի տվեց նրան, նա էլ կերավ, կշտացավ և ավելացածը պահեց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Բոոսը կերակուրի ժամանակ նորան ասեց. Մօտեցիր, եւ հացիցը կեր, եւ պատառդ քացախին թաթախիր։ Եւ նա հնձողների մօտ նստեց. նորան հեղի տուաւ. նա էլ կերաւ կշտացաւ, եւ աւելացածը պահեց։
Armenian Eastern Bible 1994
Բոոսը նրան ասաց. «Ահա ճաշի ժամ է, մօտեցի՛ր այստեղ, կե՛ր հացից եւ պատառդ թաթախի՛ր քացախով պատրաստուած հիւթի մէջ»։
Armenian NEA
Բոոսը նրան ասաց. «Ահա ճաշի ժամ է, մոտեցի՛ր այստեղ, կե՛ր հացից և պատառդ թաթախի՛ր քացախահյութի մեջ»։ Հռութը նստեց հնձվորների կողքին, Բոոսը նրա առջև փոխինձ դրեց, նա կերավ, հագեցավ և մնացորդ թողեց։