Ruth 2:18 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ զանիկա առաւ ու քաղաքը մտաւ եւ կեսուրը անոր հաւաքածը տեսաւ։ Հռութ հանեց իր կշտացածէն աւելցածը անոր տուաւ։
Armenian 2018
Եվ վերցրեց ու քաղաք մտավ. և սկեսուրը նրա հավաքածը տեսավ. Հռութը հանեց այն ուտելիքը, որն ավելացել էր իր կշտանալուց հետո, և տվեց նրան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ առաւ եւ քաղաքը մտաւ. եւ սկեսուրը նորա ժողովածը տեսաւ. եւ Հռութը հանեց այն իր կշտացածիցն աւելացածը նորան տուաւ։
Armenian Eastern Bible 1994
Նա առաւ այն եւ քաղաք մտաւ։ Երբ սկեսուրը տեսաւ նրա հաւաքածը, Հռութը հանեց, նրան տուեց այն, ինչ պահել էր կշտանալուց
Armenian NEA
Նա վերցրեց այն և քաղաք մտավ, և սկեսուրը տեսավ նրա հավաքածը։ Ապա Հռութը հանեց, նրան տվեց այն, ինչ պահել էր կշտանալուց հետո։