Ruth 2:19 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Կեսուրը անոր ըսաւ. «Այսօր ուրկէ՞ հասկ հաւաքեցիր եւ ո՞ւր բանեցար. քեզի ճանչուորութիւն ընողը օրհնեալ ըլլայ»։ Այն ատեն անիկա իր կեսրոջ իմացուց թէ որո՛ւ քով բաներ է ու ըսաւ. «Այն մարդը, որուն քով ես այսօր բանեցայ, Բոոս կը կոչուի»։
Armenian 2018
Եվ սկեսուրը նրան ասաց. «Որտե՞ղ հավաքեցիր այսօր և ո՞ւր աշխատեցիր. օրհնյալ լինի քեզ ճանաչողը»։ Այն ժամանակ նա իր սկեսուրին հայտնեց, թե ում մոտ է աշխատել, ու ասաց. «Այդ մարդու անունը, ում մոտ այսօր աշխատեցի, Բոոս է»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ սկեսուրը նորան ասեց. Ո՞րտեղ ժողովեցիր այսօր, եւ ո՞ւր աշխատեցիր. քեզ ճանաչողը օրհնեալ լինի։ Այն ժամանակ նա նորան իր սկեսրին իմացրեց, թէ որի մօտ է աշխատել, եւ ասեց. Այն մարդի անունը, որի մօտ ես այսօր աշխատեցի, Բոոս է։
Armenian Eastern Bible 1994
Սկեսուրը նրան ասաց. «Ո՞րտեղ հաւաքեցիր այսօր եւ ո՞րտեղ եղար. օրհնեալ լինի նա, ով լաւութիւն արեց քեզ»։ Եւ Հռութն իր
Armenian NEA
Սկեսուրը նրան ասաց. «Այսօր որտե՞ղ հավաքեցիր և որտե՞ղ աշխատեցիր. օրհնյալ լինի նա, ով լավություն արեց քեզ»։ Եվ Հռութն իր սկեսրոջը պատմեց, թե որտե՛ղ է եղել, և ասաց. «Բոոս է այն մարդու անունը, որի մոտ աշխատեցի այսօր»։