Ruth 2:20 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Նոեմի իր հարսին ըսաւ. «Անիկա Տէրոջմէն օրհնեալ ըլլայ, որ կենդանիներէն ու մեռածներէն իր ողորմութիւնը չկտրեց»։ Նոեմի անոր ըսաւ. «Այն մարդը մեր ազգատոհմէն է, անիկա մօտ ազգական է մեզի»։
Armenian 2018
Եվ Նոեմին իր հարսին ասաց. «Նա օրհնյա՜լ լինի Տիրոջից, որ իր ողորմությունը չպակասեցրեց ողջերից և մեռածներից»։ Եվ Նոեմին նրան ասաց. «Այդ մարդը մեր ազգատոհմից է. նա մոտիկ ազգական է մեզ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Նոեմին իր հարսին ասեց. Նա Տէրիցն օրհնեալ լինի, որ կենդանիներիցն ու մեռածներիցն իր ողորմութիւնը չպակասացրեց. եւ Նոեմին նորան ասեց. Այն մարդը մեր ազգատոհմիցն է. նա մօտ ազգական է մեզ։
Armenian Eastern Bible 1994
Նոոմինն իր հարսին ասաց. «Օրհնեալ լինի նա Տիրոջից, որ իր գութը չպակասեցրեց ողջերից եւ մեռածներից»։ Նոոմինը նրան
Armenian NEA
Նոոմինն իր հարսին ասաց. «Օրհնյալ լինի նա Տիրոջից, որ իր գութը չպակասեցրեց ողջերից և մեռածներից»։ Նոոմինը նրան ասաց. «Նա մեզ մոտիկ մարդ է, նա մեր ազգականներից է»։