Ruth 2:9 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Քու աչքերդ անոնց հնձած արտին վրայ ըլլան ու անոնց ետեւէն գնա։ Ես մանչերուն ապսպրեր եմ, որ քեզի չդպչին։ Երբ ծարաւիս՝ ամաններուն քով գնա ու մանչերուն քաշած ջուրէն խմէ»։
Armenian 2018
Թող աչքդ նրանց հնձած արտի վրա լինի, և գնա՛ նրանց ետևից. ահա պատանիներին պատվիրել եմ, որ քեզ չդիպչեն, և երբ ծարավես, գնա՛ ամանների մոտ և խմի՛ր պատանիների դուրս քաշած ջրից »։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Աչքերդ նորանց հնձած արտի վերայ լինի, եւ նորանց ետեւիցը գնա. ահա պատանիներին պատուիրել եմ որ քեզ չդիպչեն. եւ երբոր ծարաւես՝ ամանների մօտ գնա, եւ պատանիների քաշած ջրիցը խմիր։
Armenian Eastern Bible 1994
Թող քո աչքերը լինեն այն արտի վրայ, որտեղ հունձ են անում, եւ նրա՛նց յետեւից գնա։ Չէ՞ որ ես պատուիրել եմ իմ
Armenian NEA
Թող քո աչքերը լինեն այն արտի վրա, որտեղ հունձ են անում, և նրանց հետևից գնա։ Ահա ես պատվիրել եմ իմ պատանիներին, որ քեզ չդիպչեն։ Եթե ծարավես, գնա՛ ամանների մոտ և խմի՛ր այդ պատանիների հանած ջրից»։