Ruth 3:9 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
«Դուն ո՞վ ես»։ Անիկա ըսաւ. «Ես քու աղախինդ Հռութն եմ եւ քու քղանցքդ քու աղախինիդ վրայ տարածէ, քանզի դուն մօտ ազգականս ես»։
Armenian 2018
Եվ ասաց. «Դու ո՞վ ես»։ Եվ կինն ասաց. «Ես քո աղախին Հռութն եմ. քո քղանցքը տարածի՛ր քո աղախնի վրա, որովհետև դու իմ մոտ ազգականն ես»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ասեց. Դու ո՞վ ես։ Եւ նա ասեց. Ես քո աղախին Հռութն եմ. եւ քո քղանցքը տարածիր քո աղախնի վերայ, որովհետեւ դու իմ մօտ ազգականն ես։
Armenian Eastern Bible 1994
Ասաց. «Ո՞վ ես դու»։ Նա ասաց. «Ես քո աղախին Հռութն եմ։ Քո քղանցքը տարածի՛ր քո աղախնի վրայ, որովհետեւ դու իմ ազգականն
Armenian NEA
Ասաց. «Ո՞վ ես դու»։ Նա ասաց. «Ես քո աղախին Հռութն եմ։ Քո քղանցքը տարածի՛ր քո աղախնի վրա, որովհետև դու իմ ազգականն ես»։