Ruth 4:6 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ ազգականը ըսաւ. «Ես իմ ազգականութեանս իրաւունքը չեմ կրնար կատարել, չըլլայ որ իմ ժառանգութիւնս աւրեմ։ Իմ ունեցած ազգականութեան իրաւունքս դուն կատարէ, քանզի ես չեմ կրնար կատարել»։
Armenian 2018
Եվ ազգականն ասաց. «Ես իմ ազգականության իրավունքը չեմ կարող կատարել, գուցեև իմ ժառանգությունն էլ խախտեմ. դո՛ւ ստանձնիր ազգականության իմ ունեցած իրավունքը, քանի որ ես չեմ կարող կատարել»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ազգականն ասեց. Ես իմ ազգականութեան իրաւունքը չեմ կարող կատարել, միգուցէ իմ ժառանգութիւնը խանգարեմ. իմ ունեցած ազգականութեան իրաւունքը դու կատարիր, որովհետեւ ես չեմ կարող կատարել։
Armenian Eastern Bible 1994
Ազգականն ասաց Բոոսին. «Ես չեմ կարող ազգականի իրաւունքով այն ծախու առնել, որ չաւերեմ իմ ժառանգութիւնը, դո՛ւ տէր
Armenian NEA
Ազգականն ասաց Բոոսին. «Ես չեմ կարող ազգականի իրավունքով այն առնել, որ չավերեմ իմ ժառանգությունը, դո՛ւ տեր կանգնիր իմ ազգականության իրավունքին, որովհետև ես չեմ կարող տեր կանգնել»։