Song of Solomon 2:16 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Իմ սիրականս իմս է ու ես անո՛րն եմ։ Անիկա իր հօտը շուշաններու մէջ կ’արածէ։
Armenian 2018
Իմն է իմ սիրեկանը, և ես՝ իրենը. նա շուշաններով է սնվում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Իմ սիրականն իմս է, եւ ես նորանը. նա արածեցնում է շուշանների մէջ։
Armenian Eastern Bible 1994
«Իմ սիրեցեալն իմն է, իսկ ես՝ նրանը. նա, որ հովուում է հօտը շուշանների մէջ,
Armenian NEA
Իմ եղբորորդին իմն է, և ես՝ նրանը. նա, որ հովվում է շուշանների մեջ։ Մինչ լույսն սկսի բացվել, և ստվերները ցրվեն.