Song of Solomon 4:11 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Շրթունքներէդ խորիսխի մեղր կը կաթի, ո՛վ իմ հարսս, Լեզուիդ տակ մեղր ու կաթ կայ։ Քու զգեստներուդ անուշահոտութիւնը Լիբանանի հոտին պէս է։
Armenian 2018
Մեղր է կաթում քո շրթունքներից, ո՛վ հարս, մեղր ու կաթ կա լեզվիդ տակ, և հանդերձներիդ անուշահոտությունը Լիբանանի հոտի նման է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մեղրախորիսխ է կաթում շրթունքներիցդ, ով հարս. մեղր ու կաթ կայ լեզուիդ տակին. եւ հանդերձներիդ հոտը Լիբանանի հոտին նման է։
Armenian Eastern Bible 1994
Մեղր է կաթում քո շուրթերից, քո՛յր իմ հարս, մեղր ու կաթ կայ քո լեզուի տակ. եւ քո զգեստների հոտը նման է կնդրուկի
Armenian NEA
Շրթունքները քո մեղր են կաթեցնում, քո՛ւյր իմ հարս, քո լեզվի տակ մեղր է ու կաթ, հոտը քո հանդերձների նման է կնդրուկի հոտի։