Titus 2:5 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Խոհեմ, ողջախոհ, տնաշէն, բարեգործ, իրենց այրերուն հնազանդ, որ չըլլայ թէ Աստուծոյ խօսքին հայհոյուի։
Armenian 2017
խոհեմ, ողջախոհ, տնաշէն, բարեգործ, իրենց այրերուն հնազանդ, որ չըլլայ թէ Աստուծոյ խօսքին հայհոյուի։
Armenian 2018
խոհեմ, անարատ, տնարար, բարեգործ, իրենց ամուսիններին հնազանդ, որպեսզի Աստծու խոսքը չհայհոյվի։
Armenian 2019
ըլլալ համեստ, անբիծ, տնաշէն, բարի, եւ իրենց ամուսիններուն հնազանդ, որպէսզի պատճառ չըլլան որ Աստուծոյ խօսքը անարգուի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Խոհեմ, մաքուր, անարատ, բարեգործ, իրանց մարդկանց հնազանդ, որ Աստուծոյ խօսքը չհայհոյուի։
Armenian Eastern Bible 1994
խոհեմ, մաքրակենցաղ, տնարար, բարեգործ, հնազանդ իրենց մարդկանց, որպէսզի Աստծու խօսքը եւ վարդապետութիւնը չանարգուի:
Armenian NEA
լինելու խոհեմ, առաքինի, տնարար, բարեգործ, հնազանդ իրենց ամուսիններին, որպեսզի պատճառ չդառնան, որ Աստծու խոսքն անարգվի։
Armenian Western NT 1994?
եւ ըլլալ խոհեմ, մաքրակենցաղ, տնաշէն, բարեգործ, իրենց ամուսիններուն հպատակ, որ Աստուծոյ խօսքը չհայհոյուի: