Titus 3:15 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Բարեւ կ’ընեն քեզի ամէնքն ալ որ ինծի հետ են. բարեւ տուր անոնց որ մեզ կը սիրեն հաւատքով։ Շնորհքը ձեր ամենուն հետ ըլլայ։ Ամէն։
Armenian 2017
Բարեւ կ’ընեն քեզի ամէնքն ալ որ ինծի հետ են. բարեւ տուր անոնց որ մեզ կը սիրեն հաւատքով։ Շնորհքը ձեր ամենուն հետ ըլլայ։ Ամէն։
Armenian 2018
Քեզ ողջունում են բոլորը, ովքեր ինձ հետ են։ Ողջունի՛ր նրանց, ովքեր մեզ հավատով սիրում են։ Շնորհը ձեզ բոլորիդ հետ լինի։ Ամեն։
Armenian 2019
Հետս եղողները բոլորն ալ բարեւներ ունին քեզի։ Դուն ալ մեր բարեւները փոխանցէ անոնց՝ որոնք մեզ կը սիրեն իբրեւ հաւատակից եղբայրներ։ Աստուծոյ շնորհքը ձեր բոլորին հետ ըլլայ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բարեւ են տալիս քեզ այն ամենը որ ինձ հետ են. բարեւ տուր նորանց որ սիրում են մեզ հաւատքով. շնորհքը ձեր ամենի հետ լինի։ Ամէն։
Armenian Eastern Bible 1994
Ողջունում են քեզ բոլոր նրանք, որ ինձ հետ են: Ողջունի՛ր հաւատի մէջ մեզ սիրողներին: Շնո՜րհ՝ ձեզ բոլորիդ:
Armenian NEA
Քեզ ողջունում են բոլոր նրանք, որ ինձ հետ են։ Ողջունի՛ր մեզ հավատով սիրողներին։ Աստծու շնորհը ձեր բոլորի հետ։
Armenian Western NT 1994?
Կը բարեւեն քեզ բոլոր անոնք՝ որ ինծի հետ են. բարեւէ՛ հաւատքին մէջ մեզ սիրողները: Շնորհքը ձեր բոլորին հետ: Ամէն: