Zechariah 1:4 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ձեր հայրերուն պէս մի՛ ըլլաք, Որոնց առաջուան մարգարէները կոչ կ’ուղղէին՝ ըսելով. ‘Ձեր չար ճամբաներէն ու չար գործերէն դարձէք’, Բայց անոնք մտիկ չըրին Ու ինծի ականջ չտուին։
Armenian 2018
Ձեր հայրերի նման մի՛ եղեք, որոնց նախկին մարգարեներն աղաղակելով ասում էին. "Այսպես է ասում Զորքերի Տերը. "Ե՛տ դարձեք ձեր չար ճանապարհներից և ձեր չար արարքներից", բայց նրանք ինձ չլսեցին և ինձ ականջ չդրեցին ասում է Տերը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մի լինիք ձեր հայրերի նման, որոնց աղաղակում էին առաջի մարգարէները՝ ասելով. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Թէ Ձեր չար ճանապարհներիցը եւ ձեր չար արարքներիցը մէկ ետ դարձէք, բայց նորանք չլսեցին եւ ինձ ականջ չդրին, ասում է Տէրը։
Armenian Eastern Bible 1994
«Մի՛ եղէք ձեր հայրերի նման, որոնց պախարակում էին առաջին մարգարէները՝ ասելով, թէ այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Ե՛տ
Armenian NEA
Մի՛ եղեք ձեր հայրերի նման, որոնց սաստիկ հանդիմանում էին նախկին մարգարեները և ասում. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Դարձե՛ք ձեր բոլոր չար ճանապարհներից և ձեր չար ընթացքից”։ Բայց չլսեցին ու չանսացին ինձ լսելու,- ասում է Տերը։