Zechariah 1:6 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Իմ խօսքերս ու հրամաններս Որոնք իմ ծառաներուս՝ մարգարէներուն՝ պատուիրեր էի, Ձեր հայրերուն չհասա՞ն»։ Անոնք դարձան ու ըսին. ‘Զօրքերու Տէրը ինչ որ մեզի ընելու որոշեր էր Մեր ճամբաներուն ու գործերուն համեմատ, Զանիկա մեր վրայ գործադրեց’»։
Armenian 2018
Սակայն իմ խոսքերն ու կանոնները, որ ես հրամայել էի իմ ծառաներին՝ մարգարեներին, մի՞թե ձեր հայրերին չհասան”։ Նրանք ետ դարձան ու ասացին. “Զորքերի Տերը ինչպես որ որոշել էր վարվել մեզ հետ մեր ճանապարհների համեմատ և մեր արարքների համեմատ, այնպես է վարվել մեզ հետ”»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սակայն իմ խօսքերն ու պատուէրները, որոնք ես պատուիրել էի իմ ծառաներին՝ մարգարէներին, չէ՞ որ հասան ձեր հայրերին. Սակայն նորանք ետ դառան եւ ասեցին. Ինչպէս որ Զօրաց Տէրը մտածում էր մեզ անելու մեր ճանապարհներին ու մեր արարքներին համեմատ, այնպէս է արել մեզ հետ։
Armenian Eastern Bible 1994
Բայց իմ խօսքն ու իմ օրէնքը ընդունեցէ՛ք, որ ես իմ հոգով պատուիրում եմ իմ ծառաներին, որ այցելեցին ձեր հայրերին»:
Armenian NEA
Բայց իմ խոսքերը և իմ օրենքներն ընդունե՛ք, որոնք ես իմ Հոգով հրամայում եմ իմ ծառա մարգարեներին, որ հասան ձեր հայրերին”։ Պատասխան տվեցին և ասացին. “Ինչպես որ Ամենակալ Տերը սահմանեց մեզ անել ըստ մեր ճանապարհների և ըստ մեր ընթացքի, նույնպես արեց և մեզ համար”»։