Zechariah 11:3 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Հովիւներուն ողբալու ձայնը կը լսուի, Քանզի անոնց փառքը յափշտակուեցաւ։ Առոյգ առիւծներու մռնչելուն ձայնը կը լսուի, Քանզի Յորդանանի շքեղութիւնը յափշտակուեցաւ։
Armenian 2018
Լսե՛ք ողբացող հովիվների ձայնը. որովհետև կործանվել է նրանց շքեղությունը. մռնչացող կորյունների ձայնը, որովհետև ամայացել է Հորդանանի մացառուտը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Հովիւների ողբալու ձայնը գալիս է, որովհետեւ կողոպտուել է նորանց փառքը, գալիս է կորիւնների մռնչելու ձայնը, որովհետեւ կողոպտուել է Յորդանանի շքեղութիւնը։
Armenian Eastern Bible 1994
Ահա հովիւների ողբալու ձայնը.նսեմացել է նրանց մեծութիւնը:Ահա առիւծների մռնչալու ձայնը.ամայացել է Յորդանան գետի
Armenian NEA
Հովիվների ողբալու ձայնն է, որովհետև նսեմացավ նրանց մեծությունը։ Առյուծների մռնչալու ձայնն է, որովհետև ցածրացավ Հորդանանի բարձրությունը։