Zechariah 13:2 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
«Այն օրը, կ’ըսէ զօրքերու Տէրը, Կուռքերուն անունները երկրէն պիտի ջնջեմ, այնպէս որ Անգամ մըն ալ պիտի չյիշուին։ Անոնց մարգարէներն ու պիղծ ոգին ալ երկրէն պիտի վերցնեմ։
Armenian 2018
«Այդ օրը,- ասում է Զորքերի Տերը,- կուռքերի անունները պիտի ջնջեմ երկրից, և այլևս չպիտի հիշվեն։ Եվ մարգարեներին էլ և անմաքուր հոգին պիտի վերացնեմ երկրից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այն օրը պիտի լինի, ասում է Զօրաց Տէրը, որ բնաջինջ պիտի անեմ կուռքերի անունները երկրից, եւ այլ եւս պիտի չյիշուին. Եւ մարգարէներին էլ եւ պղծութեան հոգին էլ պիտի վերացնեմ երկրից։
Armenian Eastern Bible 1994
Այն օրը Տէրը պիտի վերացնի կուռքերի անունները երկրից, նրանք այլեւս չպիտի յիշուեն. պիտի վերացնի երկրից սուտ
Armenian NEA
Եվ կլինի, որ այն օրը Տերը կուռքերի անունները կվերացնի երկրից, և այլևս չի լինի նրանց հիշատակը. և երկրից կվերացնեմ սուտ մարգարեներին ու պիղծ ոգիներին։