Zechariah 13:7 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
«Արթնցի՛ր, ո՛վ սուր, իմ հովիւիս դէմ Ու իմ ընկերս եղող մարդուն դէմ», կ’ըսէ զօրքերու Տէրը։ «Հովիւը զա՛րկ, որ աչխարները ցրուին։ Իմ ձեռքս պզտիկներուն դէմ պիտի դարձնեմ»։
Armenian 2018
«Արթնացի՛ր, ո՛վ սուր, իմ հովվի դեմ և մարդու վրա, որ իմ ընկերն է,- ասում է Զորքերի Տերը,- հարվածի՛ր հովվին, և ոչխարները կցրվեն։ Եվ ես իմ ձեռքը պիտի դարձնեմ փոքրերի դեմ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ով սուր, վեր կաց իմ հովիւի վերայ եւ իմ ընկեր մարդի վերայ, ասում է Զօրաց Տէրը. զարկէ հովիւին, եւ ոչխարները ցրուին, եւ ես ետ պիտի դարձնեմ իմ ձեռքը փոքրների վերայ։
Armenian Eastern Bible 1994
Եւ այն օրը, - ասում է Տէրը, - երկրում պիտի պակասի ժողովրդի երկու երրորդը, իսկ մէկ երրորդը պիտի մնայ նրա մէջ:
Armenian NEA
«Արթնացի՛ր, ո՛վ սուր, իմ հովվի դեմ և նրա ընկերոջ մարդու դեմ,- ասում է Ամենակալ Տերը. կհարվածեմ հովվին, և ոչխարները կցրվեն, և իմ ձեռքը կդարձնեմ հովիվների դեմ։