Zechariah 14:18 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եթէ Եգիպտացիներու ազգատոհմը չելլէ ու չգայ (Որոնք անձրեւ չունին), Անոնց վրայ պիտի ըլլայ այն հարուածը, Որով Տէրը պիտի զարնէ այն ազգերը, Որոնք տաղաւարահարներու տօնը կատարելու չեն ելլեր։
Armenian 2018
Եվ եթե Եգիպտոսի ազգատոհմը չելնի ու չգա, նրանց պիտի հասնի այն հարվածը, որով Տերը պիտի հարվածի այն ազգերին, որոնք չգնացին, որպեսզի տոնեին տաղավարների տոնը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եթէ Եգիպտոսի ազգատոհմը վեր չելնէ եւ չգայ, (որ նորանց վերայ անձրև չէ գալիս.) պիտի լինի նորանց վերայ այն հարուածը, որով Տէրը պիտի զարկէ այն ազգերին որ վեր չգնացին, որ տօնէին տաղաւարահարաց տօնը։
Armenian Eastern Bible 1994
Եթէ եգիպտացիների ազգատոհմը նոյնպէս չգնայ,ապա նրանց եւս հասնելու է այն նոյն հարուածը,որը պիտի հասնի բոլոր այն
Armenian NEA
Եվ եթե եգիպտացիների ազգը չելնի ու չգա, ապա նրանց դեմ կլինեն այն հարվածները, որոնցով Տերը կհարվածի բոլոր այն ազգերին, որ չեն ելնի Տաղավարահարաց տոնը կատարելու։