Zechariah 14:2 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Քանզի բոլոր ազգերը պատերազմի համար Երուսաղէմի վրայ պիտի հաւաքեմ։ Քաղաքը պիտի առնուի, Տուները պիտի կողոպտուին, Կիները պիտի պղծուին, Քաղաքին կէսը գերի պիտի տարուի, Բայց ժողովուրդին մնացորդը քաղաքէն պիտի չհեռանայ։
Armenian 2018
Ես պատերազմի համար բոլոր ազգերին պիտի ժողովեմ Երուսաղեմի դեմ։ Եվ քաղաքը պիտի գրավվի, տները պիտի կողոպտվեն, կանայք լլկվեն, քաղաքի կեսը գերի պիտի գնա, բայց ժողովրդի մնացորդը քաղաքից չպիտի կտրվի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ես պիտի ժողովեմ բոլոր ազգերը Երուսաղէմի վերայ պատերազմի համար, եւ քաղաքը պիտի առնուի, եւ տները պիտի կողոպտուին, եւ կանայքը՝ պղծուին, եւ քաղաքի կէսը՝ գերի գնայ. Բայց ժողովրդի մնացորդը պիտի քաղաքիցը չկտրուի։
Armenian Eastern Bible 1994
Պիտի հաւաքուեն բոլոր ազգերըԵրուսաղէմի դէմ պատերազմելու համար, քաղաքը պիտի գրաւուի,տները պիտի կողոպտուեն,եւ կանայք՝
Armenian NEA
Եվ կհավաքի բոլոր ազգերին Երուսաղեմի դեմ պատերազմի. և քաղաքը կգրավվի, տները կկողոպտվեն, կանայք կպղծվեն, և քաղաքի կեսը գերության կտարվի, բայց իմ ժողովրդի մնացորդները չեն վերանա այն քաղաքից։