Zechariah 7:12 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ու իրենց սիրտը ադամանդի պէս ըրին, որպէս զի չլսեն այն օրէնքն ու այն խօսքերը, որոնք զօրքերու Տէրը իր Հոգիովը առաջուան մարգարէներուն միջոցով անոնց ղրկեց։ Անոր համար զօրքերու Տէրը խիստ բարկացաւ։
Armenian 2018
Եվ իրենց սրտերն ադամանդի պես դարձրին, որպեսզի չլսեն այն օրենքը և այն խոսքերը, որ Զորքերի Տերն իր հոգով ուղարկեց վաղ մարգարեների միջոցով։ Եվ մեծ սրտմտություն եղավ Զորքերի Տիրոջ կողմից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ իրանց սիրտը անդամանդի պէս շինեցին, որ չլսեն օրէնքը եւ այն խօսքերը որ Զօրաց Տէրը իր հոգովը առաջի մարգարէների ձեռովը ուղարկեց. եւ մեծ բարկութիւն եղաւ Զօրաց Տիրոջ կողմանէ։
Armenian Eastern Bible 1994
Նրանք իրենց սրտերը անհնազանդ դարձրին՝ չլսելու համար իմ օրէնքներն ու խօսքերը, որ ուղարկեց Ամենակալ Տէրն իր Հոգով՝
Armenian NEA
Իրենց սրտերն անհնազանդ դարձրին՝ չլսելու իմ օրենքներն ու խոսքերը, որ Ամենակալ Տերն ուղարկեց իր Հոգով՝ նախկին մարգարեների միջոցով. մեծ բարկություն եղավ Ամենակալ Տիրոջից։