Zechariah 9:7 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոնց արիւնը՝ իրենց բերնէն Եւ անոնց պղծութիւնները իրենց ակռաներուն մէջէն պիտի վերցնեմ Ու մնացորդը՝ անիկա ալ մեր Աստուծոյն պիտի ըլլայ։ Յուդայի մէջ՝ հազարապետի պէս, Ակկարոն Յեբուսացիի պէս պիտի ըլլայ։
Armenian 2018
Եվ նրա արյունը պիտի վերացնեմ իր բերանից և նրա գարշելի բաները՝ իր ատամների միջից, և նա էլ է մնացորդ լինելու մեր Աստծու համար։ Եվ նա տոհմապետի պես պիտի լինի Հուդայի մեջ, Ակկարոնը՝ հեբուսացիների պես։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ պիտի վերացնեմ նորա արիւնը իր բերանիցը, եւ նորա պղծութիւնները՝ իր ատամների միջիցը. Եւ նա էլ է մնացորդ լինելու մեր Աստուծոյ համար, եւ նա պիտի տոհմապետի պէս լինի Յուդայի մէջ, եւ Ակկարոնը՝ Յեբուսացիների պէս։
Armenian Eastern Bible 1994
Նրանց արիւնը պիտի դուրս հանեմ իրենց բերանից,նրանց գարշութիւնները՝ իրենց ատամների միջից,իսկ մնացածները պիտի լինեն
Armenian NEA
Նրանց արյունը կվերացնեմ նրանց բերանից, և նրանց գարշությունները՝ նրանց ատամների միջից, բայց նրանք ևս կմնան մեր Աստծուն և կլինեն որպես հազարապետներ Հուդայի մեջ, և Ակկարոնը՝ հեբուսացու պես։