Zephaniah 1:13 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոնց ստացուածքը՝ աւար, Անոնց տուները աւերակ պիտի ըլլան։ Տուներ պիտի շինեն, բայց անոնց մէջ պիտի չբնակին, Այգիներ պիտի տնկեն, բայց անոնց գինին պիտի չխմեն»։
Armenian 2018
Եվ նրանց ունեցվածքը ավար պիտի դառնա, նրանց տները՝ ավերակներ, և տներ պիտի շինեն, բայց նրանցում չպիտի բնակվեն, այգիներ պիտի տնկեն, բայց նրանցից գինի չպիտի խմեն»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանց ստացուածքը աւար պիտի դառնայ, եւ նորանց տուները՝ աւերակներ. եւ պիտի տուներ շինեն, բայց չբնակուեն, եւ պիտի այգիներ տնկեն, բայց գինին չխմեն։
Armenian Eastern Bible 1994
Կը խլուի նրանց զօրութիւնը, եւ նրանց տունը աւերակ կը դառնայ. տներ կը շինեն, բայց չեն բնակուի դրանց մէջ, այգիներ կը
Armenian NEA
Նրանց զորությունը հափշտակված կլինի, և նրանց տները՝ ավերակ. տներ կշինեն, բայց չեն բնակվի դրանց մեջ, այգիներ կտնկեն, բայց չեն խմի դրանց գինին»։