Zephaniah 2:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ծովեզերքը Յուդային տանը մնացորդին պիտի ըլլայ։ Հոն պիտի արածին։ Իրիկունը Ասկաղոնին տուներուն մէջ պիտի պառկին, Քանզի անոնց Տէր Աստուածը անոնց այցելութիւն պիտի ընէ Եւ զանոնք գերութենէ պիտի դարձնէ։
Armenian 2018
Եվ այն Հուդայի տան մնացորդինը պիտի լինի, և նրանք պիտի արածեն, երեկոյան Ասկաղոնի տներում պիտի մակաղեն, որովհետև Տերը՝ նրանց Աստվածը, նրանց պիտի հիշի և նրանց գերությունը ետ դարձնի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ծովեզերքը Յուդայի տան մնացորդինը պիտի լինի. եւ նորանք պիտի արածեցնեն նորանց վերայ, Ասկաղոնի տներումը իրիկունը պիտի մակաղեն, որովհետեւ նորանց Տէր Աստուածը պիտի այցելէ նորանց, եւ նորանց գերութիւնը պիտի ետ դարձնէ։
Armenian Eastern Bible 1994
Ծովեզերքը Յուդայի տան մնացորդներինը կը լինի, հօտերը այնտեղ կը ճարակեն, եւ Յուդայի երկրի որդիների սիրոյն նրանք
Armenian NEA
Ծովեզերքը Հուդայի տան մնացորդներինը կլինի, և նրանց մեջ կճարակեն և Հուդայի որդիների երեսից երեկոյան դադար կառնեն Ասկաղոնի տներում, քանի որ նրանց այցի է ելել Տերը՝ իրենց Աստվածը, և կվերացնի նրանց գերությունը։