Zephaniah 3:19 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ահա ես այն ժամանակ բոլոր քեզ նեղողները պիտի սպառեմ։ Կաղը պիտի ազատեմ ու վռնտուածը պիտի հաւաքեմ։ Զանոնք գովելի ու անուանի պիտի ընեմ Այն բոլոր երկիրներուն մէջ ուր նախատինք կրեր էին։
Armenian 2018
Ահա ես այն ժամանակ պիտի վարվեմ քեզ բոլոր տառապեցնողների հետ և պիտի ազատեմ կաղին և պիտի ժողովեմ աքսորվածին և նրանց գովելի ու անվանի պիտի անեմ նրանց, ում նախատինքը բոլոր երկրներում էր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ահա ես այն ժամանակ պիտի գործեմ քո բոլոր նեղիչների հետ, եւ կաղին պիտի ազատեմ, եւ աքսորուածին պիտի ժողովեմ, եւ նորանց գովասանք եւ անուանի պիտի անեմ, նորանց նախատինքի բոլոր երկրումը։
Armenian Eastern Bible 1994
Ահա թէ ինչ կ՚անեմ քեզ համար այն ժամանակ. կը փրկեմ ճնշուածին, մերժուածին կ՚ընդունեմ եւ նրանց պանծալի ու հռչակաւոր կը
Armenian NEA
Ահա ես կգործեմ այն ժամանակ քեզ համար. կփրկեմ ճնշվածին, կընդունեմ մերժվածին և ողջ աշխարհով մեկ նրանց պանծալի և անվանի կդարձնեմ։