Zephaniah 3:4 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոր մարգարէները սնապարծ ու նենգաւոր մարդիկ են, Անոր քահանաները սրբարանը պղծեցին Ու օրէնքը բռնադատեցին։
Armenian 2018
Նրա մարգարեները սնապարծ, խարդախ մարդիկ են, նրա քահանաները եղծում են ինչը որ սուրբ է, բռնացել են օրենքի վրա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորա մարգարէքը սնապարծ՝ խարդախ մարդիկ են, նորա քահանայքը պղծում են սրբարանը, բռնաբարում են օրէնքը։
Armenian Eastern Bible 1994
Նրա մարգարէները այսահար են, արհամարհող: Նրա քահանաները պղծում են սրբութիւնները եւ ամբարշտանում օրէնքը խախտելով:
Armenian NEA
Նրա մարգարեներն այսակիր են, արհամարհող, նրա քահանաները պղծում են սրբություններն ու մեղանչում օրենքի դեմ։