Zephaniah 3:5 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Արդար Տէրը անոր մէջ է, Անիկա անօրէնութիւն չի գործեր. Առաւօտէ առաւօտ իր իրաւունքը կը ցուցադրէ ու ետ չի մնար, Բայց անիրաւը ամչնալ չի գիտեր։
Armenian 2018
Արդար Տերը նրա մեջ է, նա անարդարություն չի անում, առավոտից առավոտ նա անխոնջ ի լույս է հանում իր իրավունքը և չի թերանում, բայց անարդարն ամոթ չգիտի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Տէրը արդար է նորա մէջ, նա անօրէնութիւն չէ անում, առաւօտ առաւօտ նա ի լոյս է հանում իր իրաւունքը անխոնջ, բայց անիրաւը ամօթ չգիտէ։
Armenian Eastern Bible 1994
Սակայն արդար Տէրը նրա մէջ է եւ անիրաւութիւն չի անի. ամէն առաւօտ կանուխ իմ դատաստանը ի յայտ կը բերի եւ չի թաքցնի,
Armenian NEA
Սակայն Տերն արդար է նրա մեջ և անիրավություն չի անի, վաղ առավոտյան իմ դատաստանը կբերի դեպի լույսը և չի թաքցնի, պահանջելիս ո՛չ անիրավություն կճանաչի,