Zephaniah 3:9 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Վասն զի այն ժամանակ ժողովուրդներուն շրթունքները Մաքուր շրթունքներու պիտի դարձնեմ, Որպէս զի ամէնքը Տէրոջը անունը կանչեն Ու մէկ սրտով անոր ծառայութիւն ընեն։
Armenian 2018
Այն ժամանակ ժողովուրդների շրթունքները մաքուր պիտի դարձնեմ, որպեսզի ամենքը կանչեն Տիրոջ անունը՝ նրան համախոհ կերպով ծառայելու համար.
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ այն ժամանակ ժողովուրդների շրթունքները մաքուր շրթունքներ պիտի դարձնեմ, որ ամենքը կանչեն Տիրոջ անունը նորան համամտաբար ծառայելու համար։
Armenian Eastern Bible 1994
Այն ժամանակ ժողովուրդներին կը վերադարձնեմ իրենց լեզուն ըստ ազգի, որպէսզի բոլորը Տիրոջ անունը կանչեն, որպէսզի նրանք
Armenian NEA
Այն ժամանակ ժողովուրդներին կվերադարձնեմ լեզու նրանց ազգերի համար, որպեսզի բոլորը Տիրոջ անունը կանչեն, և նրանք ծառայեն նրան մի լծի տակ։