bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian 1853
/
Psalms 89
Psalms 89
Armenian 1853
← Chapter 88
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 67
Chapter 68
Chapter 69
Chapter 70
Chapter 71
Chapter 72
Chapter 73
Chapter 74
Chapter 75
Chapter 76
Chapter 77
Chapter 78
Chapter 79
Chapter 80
Chapter 81
Chapter 82
Chapter 83
Chapter 84
Chapter 85
Chapter 86
Chapter 87
Chapter 88
Chapter 89
Chapter 90
Chapter 91
Chapter 92
Chapter 93
Chapter 94
Chapter 95
Chapter 96
Chapter 97
Chapter 98
Chapter 99
Chapter 100
Chapter 101
Chapter 102
Chapter 103
Chapter 104
Chapter 105
Chapter 106
Chapter 107
Chapter 108
Chapter 109
Chapter 110
Chapter 111
Chapter 112
Chapter 113
Chapter 114
Chapter 115
Chapter 116
Chapter 117
Chapter 118
Chapter 119
Chapter 120
Chapter 121
Chapter 122
Chapter 123
Chapter 124
Chapter 125
Chapter 126
Chapter 127
Chapter 128
Chapter 129
Chapter 130
Chapter 131
Chapter 132
Chapter 133
Chapter 134
Chapter 135
Chapter 136
Chapter 137
Chapter 138
Chapter 139
Chapter 140
Chapter 141
Chapter 142
Chapter 143
Chapter 144
Chapter 145
Chapter 146
Chapter 147
Chapter 148
Chapter 149
Chapter 150
Chapter 90 →
1
Տէրոջը ողորմութիւնները յաւիտեան պիտի երգեմ. Քու հաւատարմութիւնդ իմ բերնովս ազգէ ազգ պիտի պատմեմ։
2
Վասն զի ըսի թէ ողորմութիւնդ յաւիտեան պիտի հաստատուի. Երկնքի մէջ պիտի հաստատես քու հաւատարմութիւնդ։
3
«Ես իմ ընտրեալիս հետ ուխտ ըրի, Իմ Դաւիթ ծառայիս երդում ըրի, ըսելով.
4
‘Քու սերունդդ յաւիտեան պիտի հաստատեմ Եւ ազգէ ազգ պիտի շինեմ քու աթոռդ’»։ (Սէլա։)
5
Երկինքն ալ կը փառաւորէ քու հրաշքներդ, ո՛վ Տէր Եւ քու հաւատարմութիւնդ՝ սուրբերուն ժողովին մէջ։
6
Վասն զի ո՞վ կայ երկնքի մէջ Տէրոջը հաւասար Ու հզօրներու որդիներուն մէջ ո՜վ կը նմանի Տէրոջը։
7
Աստուած խիստ զարհուրելի է սուրբերուն ժողովին մէջ Եւ ահաւոր է շուրջը եղողներուն վրայ։
8
Ո՛վ Տէր, զօրքերու Աստուած, ո՞վ է քեզի պէս հզօր Տէր Եւ քու հաւատարմութիւնդ քու բոլորտիքդ է։
9
Դուն կը տիրես ծովուն հպարտութեանը վրայ, Երբ անոր ալիքները բարձրանան, դուն կը հանդարտեցնես զանոնք։
10
Դուն ճնշեցիր Ռահաբը խոցուածի պէս, Քու զօրութեանդ բազուկովը ցրուեցիր քու թշնամիներդ։
11
Քուկդ է երկինքը եւ քուկդ է երկիրը։ Դո՛ւն հիմնեցիր աշխարհը ու անոր լիութիւնը։
12
Հիւսիսը ու հարաւը դո՛ւն ստեղծեցիր. Թաբորն ու Հերմոնը քու անունովդ կը ցնծան։
13
Դուն զօրաւոր բազուկ ունիս. Քու ձեռքդ ուժով է, քու աջ ձեռքդ բարձրացած է։
14
Արդարութիւնը ու իրաւունքը քու աթոռիդ հիմն են, Ողորմութիւնը ու ճշմարտութիւնը քու երեսիդ առջեւէն կ’երթան։
15
Երանի այն ժողովուրդին որ կը ճանչնայ ազդարարութեան փողերուն ՝ ՝ ձայնը. Ո՛վ Տէր, անոնք քու երեսիդ լոյսովը պիտի քալեն։
16
Քու անունովդ ամէն օր պիտի ցնծան Ու քու արդարութիւնովդ պիտի բարձրանան։
17
Վասն զի դուն ես անոնց զօրութեանը փառքը Եւ քու հաճութիւնովդ պիտի բարձրանայ մեր եղջիւրը։
18
Վասն զի մեր վահանը Տէրոջն է Ու մեր թագաւորը Իսրայէլի Սուրբն է։
19
Այն ժամանակ տեսիլքով խօսեցար քու սուրբիդ հետ Ու ըսիր. «Օգնութիւն դրի զօրաւորին վրայ, Ժողովուրդէն ընտրուածը բարձրացուցի։
20
Իմ ծառաս Դաւիթը գտայ, Իմ սուրբ իւղովս օծեցի զանիկա.
21
Անոր հետ իմ ձեռքս պիտի հաստատուի Ու իմ բազուկս պիտի զօրացնէ զանիկա։
22
Թշնամին պիտի չհարստահարէ զանիկա Ու անօրէնութեան որդին պիտի չչարչարէ զանիկա։
23
Անոր թշնամիները իր առջեւէն պիտի կոտրեմ Ու զանիկա ատողները պիտի զարնեմ։
24
Իմ հաւատարմութիւնս ու ողորմութիւնս անոր հետ պիտի ըլլան Ու անոր եղջիւրը իմ անունովս պիտի բարձրանայ։
25
Անոր ձեռքը ծովուն մէջ պիտի դնեմ Ու անոր աջ ձեռքը՝ գետերուն մէջ։
26
Անիկա ինծի պիտի կանչէ՝ ‘Դուն ես իմ Հայրս, Իմ Աստուածս ու իմ փրկութեանս Վէմը’։
27
Ես զանիկա անդրանիկ պիտի ընեմ՝ Երկրի թագաւորներէն աւելի բարձր։
28
Իմ ողորմութիւնս յաւիտեան պիտի պահեմ անոր համար Ու իմ ուխտս անոր հետ հաւատարիմ պիտի ըլլայ։
29
Անոր սերունդը յաւիտեան պիտի հաստատեմ Ու անոր աթոռը երկնքի օրերուն չափ պիտի ընեմ։
30
Եթէ անոր որդիները իմ օրէնքս թողուն Ու իմ իրաւունքներովս չքալեն,
31
Եթէ իմ կանոններս անարգեն Ու իմ պատուիրանքներս չպահեն,
32
Ես ալ գաւազանով պիտի պատժեմ անոնց յանցանքը Ու հարուածներով՝ անոնց անօրէնութիւնը։
33
Բայց իմ ողորմութիւնս պիտի չկտրեմ անկէ Ու իմ հաւատարմութիւնս սուտ պիտի չհանեմ։
34
Իմ ուխտս պիտի չանարգեմ Ու շրթունքներէս ելածը պիտի չփոխեմ։
35
Անգամ մը երդում ըրի իմ սրբութիւնովս, Որ սուտ պիտի չըսեմ Դաւիթին.
36
Անոր սերունդը յաւիտեան պիտի մնայ Ու անոր աթոռը իմ առջեւս արեգակին չափ.
37
Լուսնին պէս յաւիտեան պիտի հաստատուի Ու երկնքի մէջ հաւատարիմ վկայի պէս »։ (Սէլա։)
38
Բայց դուն երեսէ ձգեցիր ու անարգեցիր. Քու օծեալիդ բարկացար,
39
Քու ծառայիդ հետ ըրած ուխտդ մերժեցիր, Անոր թագը գետնին հաւասար ըրիր,
40
Անոր բոլոր պարիսպները փլցուցիր, Անոր բերդերը աւերակ ըրիր։
41
Բոլոր ճամբայէն անցնողները կողոպտեցին զանիկա, Նախատինք եղաւ իր դրացիներուն։
42
Զինք նեղողներուն աջ ձեռքը բարձրացուցիր, Անոր բոլոր թշնամիները ուրախացուցիր։
43
Անոր սուրին բերանը դարձուցիր Ու զինք պատերազմի մէջ չկայնեցուցիր։
44
Անոր փառքը դադրեցուցիր Ու անոր աթոռը գետինը զարկիր։
45
Անոր երիտասարդութեան օրերը կարճցուցիր, Զանիկա ամօթով ծածկեցիր։ (Սէլա։)
46
Մինչեւ ե՞րբ, ո՛վ Տէր, Քու անձդ միշտ պիտի պահե՞ս Եւ քու սրտմտութիւնդ կրակի պէս պիտի բորբոքի՞։
47
Յիշէ՛ իմ կեանքիս երկարութիւնը. Միթէ ունայնութեան համա՞ր ստեղծեցիր մարդոց բոլոր որդիները։
48
Ո՞վ է այն մարդը, որ կրնայ ապրիլ ու երբեք մահ չտեսնել Եւ իր անձը դժոխքին ձեռքէն կրնայ փրկել։ (Սէլա։)
49
Ո՛վ Տէր, ո՞ւր են քու առաջուան ողորմութիւններդ, Որոնք երդում ըրիր Դաւիթին քու հաւատարմութիւնովդ։
50
Ո՛վ Տէր, յիշէ՛ քու ծառաներուդ նախատինքը, Որ իմ ծոցիս մէջ կը կրեմ բոլոր մեծ ազգերէն.
51
Որ քու թշնամիներդ անարգեցին, ո՛վ Տէր, Որ քու օծեալիդ քայլերը անարգեցին։
52
Օրհնեա՜լ ըլլայ Տէրը յաւիտեան։ Ամէն ու ամէն։
← Chapter 88
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 67
Chapter 68
Chapter 69
Chapter 70
Chapter 71
Chapter 72
Chapter 73
Chapter 74
Chapter 75
Chapter 76
Chapter 77
Chapter 78
Chapter 79
Chapter 80
Chapter 81
Chapter 82
Chapter 83
Chapter 84
Chapter 85
Chapter 86
Chapter 87
Chapter 88
Chapter 89
Chapter 90
Chapter 91
Chapter 92
Chapter 93
Chapter 94
Chapter 95
Chapter 96
Chapter 97
Chapter 98
Chapter 99
Chapter 100
Chapter 101
Chapter 102
Chapter 103
Chapter 104
Chapter 105
Chapter 106
Chapter 107
Chapter 108
Chapter 109
Chapter 110
Chapter 111
Chapter 112
Chapter 113
Chapter 114
Chapter 115
Chapter 116
Chapter 117
Chapter 118
Chapter 119
Chapter 120
Chapter 121
Chapter 122
Chapter 123
Chapter 124
Chapter 125
Chapter 126
Chapter 127
Chapter 128
Chapter 129
Chapter 130
Chapter 131
Chapter 132
Chapter 133
Chapter 134
Chapter 135
Chapter 136
Chapter 137
Chapter 138
Chapter 139
Chapter 140
Chapter 141
Chapter 142
Chapter 143
Chapter 144
Chapter 145
Chapter 146
Chapter 147
Chapter 148
Chapter 149
Chapter 150
Chapter 90 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66
67
68
69
70
71
72
73
74
75
76
77
78
79
80
81
82
83
84
85
86
87
88
89
90
91
92
93
94
95
96
97
98
99
100
101
102
103
104
105
106
107
108
109
110
111
112
113
114
115
116
117
118
119
120
121
122
123
124
125
126
127
128
129
130
131
132
133
134
135
136
137
138
139
140
141
142
143
144
145
146
147
148
149
150