bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian 2018
/
2 Corinthians 3
2 Corinthians 3
Armenian 2018
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 4 →
1
Դարձյա՞լ սկսենք ինքներս մեզ հանձնարարել, թե՞ ոմանց պես մեզ հանձնարարական նամակներ են պետք ձեզ համար կամ հանձնարարականներ ձեր կողմից։
2
Մեր նամակը դուք եք՝ մեր սրտում գրված և բոլոր մարդկանց կողմից ճանաչված ու կարդացված։
3
Ակնհայտ է, որ դուք եք Քրիստոսի նամակը՝ մեր ծառայությամբ գրված, և գրված ոչ թե թանաքով, այլ կենդանի Աստծու Հոգով, ոչ թե քարե տախտակների վրա, այլ սրտի մարմնեղեն տախտակների վրա։
4
Մենք Քրիստոսով այսպիսի վստահություն ունենք առ Աստված.
5
ոչ թե որ մենք ինքներս ենք ընդունակ մի բան մտորելու, այլ որ մեր ընդունակ լինելն Աստծուց է,
6
որը մեզ ընդունակ դարձրեց ծառաները լինելու նոր ուխտի. ոչ թե գրի, այլ Հոգու, որովհետև գիրն սպանում է, իսկ Հոգին՝ կենդանացնում։
7
Արդ եթե մահվան ծառայությունը՝ փորագրված քարերի վրա, այնպիսի փառքով տրվեց, որ Իսրայելի որդիները Մովսեսի երեսին չէին կարողանում նայել նրա երեսի փառքի պատճառով, որ անցողիկ էր,
8
որքա՜ն առավել փառքով կլինի Հոգո՛ւ ծառայությունը։
9
Որովհետև եթե դատապարտության տանող ծառայությունը փառքով էր, ապա որքա՜ն առավել փառքով է արդարության տանող ծառայությունը։
10
Քանի որ այն, ինչ փառավոր էր, կորցնում է իր փառքը ներկայիս գերազանց փառքի հետ համեմատած։
11
Որովհետև եթե այն, ինչ անցողիկ էր, փառքով տրվեց, որքա՜ն առավել փառքով է այն, ինչ մնայուն է։
12
Արդ այսպիսի հույս ունենալով՝ մեծ համարձակությամբ ենք վարվում
13
և ոչ ինչպես Մովսեսը, որ իր երեսին քող էր գցում, որպեսզի Իսրայելի որդիները նրա անցողիկ փառքի վերջը չտեսնեն։
14
Բայց նրանց միտքը կուրացավ, որովհետև մինչև այսօր Հին Կտակարանի ընթերցումի վրա այդ քողը մնում է, որովհետև Քրիստոսի միջոցով է վերանալու։
15
Մինչև այսօր, երբ Մովսեսի գիրքն են կարդում, նրանց սրտերի վրա նույն քողն է ընկած։
16
Բայց երբ դեպի Տերը դառնան, այդ քողը կվերցվի։
17
Տերը Հոգին է, ու որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատությունը։
18
Սակայն մենք բոլորս, բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերով կերպարանափոխվում ենք փառքի մի աստիճանից դեպի մյուսը՝ առաջնորդվելով Տիրոջ կողմից, որ է Հոգին։
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 4 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13