bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian 2018
/
2 Kings 1
2 Kings 1
Armenian 2018
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 2 →
1
Աքաաբի մեռնելուց հետո Մովաբն ապստամբեց Իսրայելի դեմ։
2
Օքոզիան Սամարիայում վայր ընկավ իր վերնատան վանդակապատից և վիրավորվեց։ Նա պատգամավորներ ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացե՛ք և Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցրե՛ք, թե արդյոք կառողջանա՞մ այս վնասվածքից»։
3
Եվ Տիրոջ հրեշտակն ասաց թեզբացի Եղիային. «Վե՛ր կաց, գնա՛ Սամարիայի թագավորի պատգամավորներին դիմավորելու և ասա՛ նրանց. “Մի՞թե Իսրայելի մեջ Աստված չկա, որ գնում եք Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու”։
4
Դրա համար էլ Տերն այսպես է ասում. “Քո անկողնուց, որի մեջ պառկած ես, չպիտի վայր իջնես, այլ անպատճառ պիտի մեռնես”». և Եղիան գնաց։
5
Պատգամավորները վերադարձան թագավորի մոտ, և նա ասաց նրանց. «Այդ ինչո՞ւ ետ դարձաք»։
6
Եվ նրանք ասացին. «Մի մարդ դուրս եկավ մեր դիմաց և մեզ ասաց. “Գնացե՛ք, ե՛տ դարձեք ձեզ ուղարկող թագավորի մոտ և ասացե՛ք նրան. "Այսպես է ասում Տերը. "Մի՞թե Իսրայելում Աստված չկա, որ դու մարդ ես ուղարկում Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու. դրա համար էլ քո անկողնուց, որի մեջ պառկած ես, չպիտի վայր իջնես, այլ անպատճառ պիտի մեռնես"”»։
7
Եվ նա ասաց նրանց. «Ինչպիսի՞ն էր այդ մարդը, որ ելավ ձեր դիմաց և ձեզ ասաց այդ խոսքերը»։
8
Նրանք էլ ասացին. «Նա մի մազե հագուստ էր հագել, և կաշվե մի գոտի էր կապած մեջքին»։ Եվ նա ասաց. «Նա թեզբացի Եղիան է»։
9
Թագավորը մի հիսնապետ ուղարկեց իր հիսուն մարդկանցով։ Երբ նա գնաց Եղիայի մոտ, Եղիան նստել էր սարի գլխին, և ասաց նրան. «Ո՛վ մարդ Աստծո, թագավորն ասում է՝ վա՛յր իջիր»։
10
Եղիան պատասխանեց և ասաց հիսնապետին. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և ուտի քեզ ու քո հիսուն մարդկանց»։ Երկնքից կրակ իջավ և լափեց նրան ու նրա հիսուն մարդկանց։
11
Թագավորը դարձյալ մի ուրիշ հիսնապետ ուղարկեց իր հիսուն մարդկանցով. նա պատասխանեց ու ասաց Եղիային. «Ո՛վ մարդ Աստծո, թագավորն այսպես է ասում. “Շուտով վա՛յր իջիր”»։
12
Եղիան պատասխանեց և ասաց նրանց. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և ուտի քեզ ու քո հիսուն մարդկանց»։ Աստծու կրակն իջավ երկնքից և լափեց նրան ու նրա հիսուն մարդկանց։
13
Բայց նա դարձյալ մի երրորդ հիսնապետ ուղարկեց իր հիսուն մարդկանցով. այդ երրորդ հիսնապետը վեր ելավ, գնաց ու ծնկի իջավ Եղիայի առաջ և աղաչեց նրան ու ասաց. «Ո՛վ մարդ Աստծո, թող իմ հոգին և այս հիսուն ծառաներիդ հոգիները պատվական համարվեն քո աչքին։
14
Ահա երկնքից կրակ իջավ և լափեց առաջին այն երկու հիսնապետներին և նրանց հիսուն մարդկանց. բայց հիմա թող իմ անձը պատվական համարվի քո աչքին»։
15
Եվ Տիրոջ հրեշտակն ասաց Եղիային. «Վա՛յր իջիր նրա հետ, մի՛ վախեցիր նրանից»։ Նա վեր կացավ ու նրա հետ իջավ թագավորի մոտ։
16
Եվ ասաց նրան. «Տերն այսպես է ասում. “Որովհետև դու պատգամավորներ ուղարկեցիր Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու, իբր թե Իսրայելում Աստված չկար, որ նրանից բան հարցնեիր, դրա համար էլ քո անկողնուց, որի մեջ պառկած ես, չպիտի վայր իջնես, այլ անպատճառ պիտի մեռնես”»։
17
Եվ նա մեռավ Տիրոջ խոսքի համաձայն, որն ասել էր Եղիան։ Եվ որովհետև նա որդի չուներ, նրա փոխարեն թագավոր դարձավ իր եղբայրը՝ Հովրամը, Հոսափատի որդու՝ Հուդայի թագավոր Հովրամի երկրորդ տարում։
18
Օքոզիայի մնացած գործերի մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25