bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian 2018
/
2 Samuel 1
2 Samuel 1
Armenian 2018
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 2 →
1
Սավուղի մեռնելուց հետո, երբ Դավիթը վերադարձավ ամաղեկացիներին ջարդելուց, երկու օր մնաց Սիկելակում։
2
Երրորդ օրը ահա Սավուղի բանակից մեկը եկավ՝ հագուստները պատառոտած ու գլխին հող, և երբ նա եկավ Դավթի մոտ, ընկավ գետին և երկրպագեց։
3
Դավիթը հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»։ Եվ նա ասաց նրան. «Ես փախել եմ Իսրայելի բանակից»։
4
Եվ Դավիթն ասաց նրան. «Ի՞նչ է պատահել, պատմի՛ր ինձ»։ Եվ նա ասաց. «Զորքը փախավ պատերազմի դաշտից, և զորքից շատ մարդիկ ընկան ու մեռան. նաև Սավուղն ու նրա որդի Հովնաթանը մեռան»։
5
Եվ Դավիթն իրեն լուր բերող պատանուն հարցրեց. «Ինչպե՞ս իմացար, թե Սավուղն ու նրա որդի Հովնաթանը մեռան»։
6
Եվ նրան լուր բերող պատանին ասաց. «Ես պատահմամբ գտնվում էի Գեղբուե սարի վրա, և ահա Սավուղը կռթնած էր իր նիզակին, և կառքերն ու ձիավորներն էլ հասնում էին նրան։
7
Այդ ժամանակ նա ետ նայեց, տեսավ ինձ և ինձ կանչեց, ես էլ ասացի. “Ահա ես”։
8
Եվ նա ինձ ասաց. “Ո՞վ ես դու”։ Ես էլ նրան ասացի. “Ամաղեկացի եմ”։
9
Եվ նա ինձ ասաց. “Աղաչում եմ, կանգնի՛ր ինձ վրա և մեռցրո՛ւ ինձ, որովհետև մահվան տագնապը պատել է ինձ, բայց հոգիս դեռ վրաս է”։
10
Ես կանգնեցի նրա վրա ու մեռցրի նրան, քանի որ հասկացա, որ նա իր ընկնելուց հետո չէր ապրելու։ Նրա գլխից վերցրի թագը և նրա բազկից՝ ապարանջանն ու դրանք բերի այստեղ՝ իմ տիրոջ համար»։
11
Այդ ժամանակ Դավիթը բռնեց իր հագուստները և պատառոտեց դրանք, նույնպես էլ արեցին նրա հետ եղած բոլոր մարդիկ։
12
Եվ նրանք սգացին ու լաց եղան և մինչև իրիկուն ծոմ պահեցին Սավուղի համար և նրա որդի Հովնաթանի համար, Տիրոջ ժողովրդի համար և Իսրայելի տան համար, որ նրանք ընկել էին սրով։
13
Եվ Դավիթն իրեն լուր բերող պատանուն ասաց. «Որտեղացի՞ ես դու»։ Եվ նա ասաց. «Ես մի պանդուխտ ամաղեկացու որդի եմ»։
14
Եվ Դավիթը նրան ասաց. «Ինչպե՞ս չվախեցար, որ ձեռքդ բարձրացրիր ու սպանեցիր Տիրոջ օծյալին»։
15
Եվ Դավիթը կանչեց երիտասարդներից մեկին ու ասաց. «Մոտեցի՛ր և սպանի՛ր նրան»։ Երիտասարդը հարվածեց նրան, և նա մեռավ։
16
Եվ Դավիթը նրան ասաց. «Քո արյունը՝ քո գլուխը, որովհետև քո բերանը վկայություն տվեց քո դեմ՝ ասելով. “Ես մեռցրի Տիրոջ օծյալին”»։
17
Եվ Դավիթը ողբաց Սավուղի վրա ու նրա որդի Հովնաթանի վրա և ասաց «Աղեղը» ողբը.
18
Հուդայի որդիներին սովորեցնեն (ահա այն գրված է Ուղիղի գրքում).
19
Քո փառքը, ո՜վ Իսրայել, Քո բարձր տեղերի վրա խոցվեց. Ինչպե՞ս ընկան քաջերը։
20
Մի՛ պատմեք Գեթում, Ավետիս մի՛ տվեք Ասկաղոնի ճանապարհներին. Չլինի թե փղշտացիների աղջիկներն ուրախանան, Չլինի թե հրճվեն անթլփատների աղջիկները։
21
Ո՜վ Գեղբուեի սարեր, Թող ձեզ վրա ո՛չ ցող և ո՛չ անձրև լինի, Ո՛չ էլ երախայրիքի ընծաների անդաստաններ, Քանզի այնտեղ անպատվվեց զորավորների վահանը, Սավուղի վահանը՝ իբրև թե յուղով չօծված։
22
Խոցվածների արյունից, քաջերի ճարպից Հովնաթանի աղեղը ետ չքաշվեց, Եվ Սավուղի սուրը ետ չդարձավ դատարկ։
23
Սավուղն ու Հովնաթանը՝ Շատ սիրելի և հաճելի իրենց կենդանության ժամանակ, Իրենց մահվան ժամանակ էլ չբաժանվեցին իրարից. Արծիվներից ավելի թեթևաշարժ Եվ առյուծներից ավելի հզոր էին։
24
Իսրայելի՛ աղջիկներ, լացե՛ք Սավուղի համար, Որ ձեզ վայելուչ կարմիր էր հագցնում Եվ ոսկե զարդեր դնում ձեր հանդերձների վրա։
25
Ինչպե՞ս ընկան քաջերը պատերազմում, Հովնաթանը խոցվեց քո բարձր տեղերի վրա։
26
Ցավում եմ քեզ համար, եղբա՛յր իմ Հովնաթան, Դու ինձ շատ սիրելի էիր, Կանանց սիրուց բարձր էր քո սերն ինձ համար։
27
Ինչպե՞ս ընկան քաջերը, Եվ պատերազմի զենքերը կորան։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24