bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian 2018
/
Amos 1
Amos 1
Armenian 2018
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 2 →
1
Խոսքերն Ամովսի, որ Թեկուեի հովիվներից էր, որ նա տեսավ Իսրայելի մասին Ոզիա թագավորի օրերին և Իսրայելի թագավոր Հովասի որդի Հերոբովամի օրերին, երկրաշարժից երկու տարի առաջ։
2
Եվ ասաց. «Տերը մռնչում է Սիոնից և Երուսաղեմից տալիս իր ձայնը, և հովիվների արոտները պիտի սգան, և Կարմեղոսի գագաթը պիտի չորանա»։
3
Տերն այսպես է ասում. «Դամասկոսի երեք օրինազանցությունների համար ու չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք երկաթե կռաններով կալսեցին Գաղաադին։
4
Այլ կրակ պիտի գցեմ Ազայելի տան վրա, որ լափի Բենադադի պալատները։
5
Եվ պիտի կոտրեմ Դամասկոսի դռների նիգը և բնակչին պիտի բնաջնջեմ Ավենի հովտից և իշխանական ցուպը բռնողին՝ Բեթ-Եդեմից, և արամեացի ժողովուրդը գերի պիտի գնա Կիր»,- ասում է Տերը։
6
Տերն այսպես է ասում. «Գազայի երեք օրինազանցությունների համար ու չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք մի ամբողջ ժողովուրդ աքսորեցին, որ հանձնեն Եդովմին։
7
Այլ կրակ պիտի ուղարկեմ Գազայի վրա՝ լափելու նրա պատերը և պալատները։
8
Եվ Ազովտոսից պիտի բնաջնջեմ բնակչին, իշխանական ցուպ բռնողին՝ Ասկալոնից և իմ ձեռքը Ակկարոնի վրա պիտի դարձնեմ, և փղշտացիների մնացորդը պիտի կորչի»,- ասում է Տեր Աստված։
9
Տերն այսպես է ասում. «Տյուրոսի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք աքսորյալներին զանգվածաբար հանձնեցին Եդովմին և չհիշեցին եղբայրական ուխտը։
10
Այլ ես կրակ պիտի գցեմ Տյուրոսի վրա՝ լափելու նրա պատերը և պալատները»։
11
Տերն այսպես է ասում. «Եդովմի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև սրով հալածեց իր եղբորը և շարունակեց անողոք լինել և իր բարկությունը միշտ բորբոքեց և իր ցասումը հավիտյան պահեց։
12
Այլ ես կրակ պիտի գցեմ Թեմանի վրա՝ լափելու Բոսրայի պալատները»։
13
Տերն այսպես է ասում. «Ամմոնի որդիների երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք պատռեցին Գաղաադի հղիների որովայնը, որպեսզի ընդարձակեն իրենց սահմանը։
14
Այլ ես կրակ պիտի վառեմ Ռաբբայի վրա՝ լափելու նրա պատերը և պալատները պատերազմի աղաղակով՝ խռովության օրը, փոթորկի օրը՝ մրրիկով։
15
Եվ նրանց թագավորը պիտի աքսորվի՝ թե՛ ինքը, թե՛ իր իշխանները միասին»,- ասում է Տերը։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9