bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian 2018
/
Genesis 30
Genesis 30
Armenian 2018
← Chapter 29
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 31 →
1
Երբ Ռաքելը տեսավ, որ ինքը Հակոբի համար զավակներ չի ծնում, նախանձեց իր քրոջը՝ Լիային, և ասաց Հակոբին. «Որդինե՛ր տուր ինձ, եթե ոչ, կմեռնեմ»։
2
Հակոբի բարկությունը բորբոքվեց Ռաքելի դեմ, և ասաց. «Մի՞թե ես Աստծու փոխանորդն եմ, որ արգանդի պտղից զրկել է քեզ»։
3
Եվ Ռաքելն ասաց. «Ահա իմ աղախին Բաղղան. մտի՛ր նրա մոտ. թող նա իմ ծնկների վրա ծնի, և ես էլ նրանից որդիներ ստանամ»։
4
Եվ իր աղախին Բաղղային կնության տվեց նրան, ու Հակոբը մտավ նրա մոտ։
5
Բաղղան հղիացավ և Հակոբի համար մի որդի ծնեց։
6
Ռաքելն ասաց. «Աստված դատաստան արեց ինձ և իմ ձայնն էլ լսեց և ինձ որդի պարգևեց»։ Դրա համար նրա անունը Դան դրեց։
7
Ռաքելի աղախին Բաղղան դարձյալ հղիացավ և Հակոբի համար երկրորդ որդին ծնեց։
8
Ռաքելն ասաց. «Հզոր ըմբշամարտությամբ մարտնչեցի իմ քրոջ դեմ ու հաղթեցի էլ»։ Եվ նրա անունը Նեփթաղիմ դրեց։
9
Լիան, տեսնելով, որ ինքը դադարել է ծնելուց, վերցրեց իր աղախին Զեղփային և նրան կնության տվեց Հակոբին։
10
Լիայի աղախին Զեղփան Հակոբի համար որդի ծնեց։
11
Լիան ասաց. «Բախտս բերեց»։ Եվ նրա անունը Գադ դրեց։
12
Լիայի աղախին Զեղփան երկրորդ որդին ծնեց Հակոբի համար։
13
Լիան ասաց. «Երանելի եմ, որովհետև աղջիկներն ինձ երանի են տալու»։ Եվ նրա անունը Ասեր դրեց։
14
Ռուբենը ցորենի հնձի օրերին գնաց, դաշտում մանրագորներ գտավ և բերեց իր մայր Լիային։ Ռաքելն ասաց Լիային. «Խնդրում եմ՝ քո որդու մանրագորներից ինձ տաս»։
15
Բայց Լիան ասաց նրան. «Իմ ամուսնուն առնելը քի՞չ է, որ իմ որդու մանրագորներն էլ առնես»։ Ռաքելն ասաց. «Ուրեմն թող այս գիշեր նա քեզ հետ պառկի քո որդու մանրագորների փոխարեն»։
16
Երեկոյան, երբ Հակոբը վերադառնում էր դաշտից, Լիան դուրս եկավ նրան դիմավորելու և ասաց. «Ինձ մոտ պիտի մտնես, որովհետև քեզ վարձել եմ իմ որդու մանրագորների դիմաց»։ Եվ նա այդ գիշեր պառկեց նրա հետ։
17
Աստված լսեց Լիային. նա հղիացավ և Հակոբի համար հինգերորդ որդին ծնեց։
18
Լիան ասաց. «Աստված իմ վարձը տվեց, որովհետև աղախնիս տվեցի իմ ամուսնուն»։ Եվ նրա անունը Իսաքար դրեց։
19
Լիան դարձյալ հղիացավ և Հակոբի համար վեցերորդ որդին ծնեց։
20
Լիան ասաց. «Աստված ինձ բարի պարգև տվեց. այս անգամ ամուսինս ինձ նախապատվություն պիտի տա, որովհետև նրա համար վեց որդի ծնեցի»։ Եվ նրա անունը Զաբուղոն դրեց։
21
Հետո մի աղջիկ ծնեց և նրա անունը Դինա դրեց։
22
Աստված հիշեց Ռաքելին. և Աստված լսեց նրան ու նրա արգանդը բացեց։
23
Նա հղիացավ, մի որդի ծնեց և ասաց. «Աստված վերցրեց իմ նախատինքը»։
24
Եվ նրա անունը Հովսեփ դրեց և ասաց. «Տերն ինձ մի ուրիշ որդի էլ պիտի տա»։
25
Երբ Ռաքելը ծնեց Հովսեփին, Հակոբն ասաց Լաբանին. «Թո՛ւյլ տուր ինձ, որ գնամ իմ բնակավայրն ու իմ երկիրը։
26
Տո՛ւր ինձ իմ կանանց և որդիներին, որոնց համար ծառայեցի քեզ, ի՛նձ տուր, որ գնամ. որովհետև գիտես իմ ծառայությունը, որ ես ծառայել եմ քեզ»։
27
Լաբանն ասաց նրան. «Աղաչում եմ քեզ, եթե քո առաջ շնորհ գտա, փորձով իմացա, որ Տերն ինձ օրհնում է քո պատճառով»։
28
Եվ ասաց. «Քո վարձն ասա՛ ինձ, և ես կվճարեմ»։
29
Հակոբն ասաց նրան. «Դու գիտես, թե ես ինչպես ծառայեցի քեզ, և քո անասուններն ինչպես էին ինձ մոտ.
30
որովհետև իմ գալուց առաջ քո ունեցածը քիչ էր, բայց աճեց ու շատացավ։ Տերը օրհնեց քեզ իմ գալու առթիվ. իսկ հիմա իմ տան համար ես ե՞րբ եմ աշխատելու»։
31
Լաբանն ասաց. «Ի՞նչ տամ քեզ»։ Հակոբը պատասխանեց. «Ինձ ոչինչ մի՛ տուր. եթե անես այն, ինչ ասելու եմ քեզ, ես դարձյալ կարածեցնեմ և կպահեմ քո հոտը։
32
Այսօր թող անցնեմ քո բոլոր հոտերի միջով և դրանցից առանձնացնեմ պիսակավոր և խայտաբղետ բոլոր ոչխարներն ու բոլոր սև գառները, խայտաբղետ ու պիսակավոր այծերը, և դրանք իմ վարձը լինեն։
33
Իմ արդարությունը ապագա օրերին կերևա քո առաջ, երբ գաս իմ վարձը տեսնելու. ինձ մոտ եղած բոլոր այծերը, որոնք պիսակավոր ու խայտաբղետ չեն լինի, և գառները՝ սև, դրանք իմ կողմից գողացված թող համարվեն»։
34
Եվ Լաբանն ասաց. «Թող քո ասածի պես լինի»։
35
Այդ օրը Լաբանը ջոկեց բծավոր ու խայտաբղետ նոխազները և բոլոր պիսակավոր ու խայտաբղետ այծերը և ամեն սպիտակ ունեցողը, բոլոր սև գառները և տվեց իր որդիներին։
36
Եվ երեք օրվա ճանապարհ դրեց իր և Հակոբի միջև։ Հակոբն արածեցնում էր Լաբանի մնացած հոտերը։
37
Հակոբն իր համար առավ կաղամախու, նշենու և սոսու դալար ճիպոտներ, դրանց կեղևները տեղ-տեղ քերծեց այնպես, որ երևաց ճիպոտների վրա եղած սպիտակը։
38
Եվ իր քերծած ճիպոտները դրեց ջրի ավազանների մեջ, որպեսզի երբ հոտերը գան ջուր խմելու, դրանք ոչխարների առաջ լինեն, և նրանք տաքանան, երբ որ խմելու գան։
39
Ոչխարները տաքանում էին ճիպոտների մոտ, և ոչխարները ծնում էին բծավոր, պիսակավոր ու խայտաբղետ գառներ ։
40
Հակոբն առանձնացնում էր պիսակավոր գառները և հոտերի երեսը դարձնում էր Լաբանի հոտերի մեջ եղած բոլոր բծավոր ու սև ոչխարների կողմը։ Նա իր հոտերն առանձին դրեց և դրանք Լաբանի հոտերի մոտ չդրեց։
41
Ամեն անգամ, երբ ուժեղ ոչխարները տաքանում էին, Հակոբն այդ ճիպոտները դնում էր ոչխարների աչքի առաջ՝ գուռերի մեջ, որպեսզի նրանք տաքանան ճիպոտների մոտ։
42
Բայց տկար ոչխարներին չէր դնում. և տկարները Լաբանինը եղան, իսկ ուժեղները՝ Հակոբինը։
43
Եվ այսպես Հակոբը չափազանց զորացավ և բազմաթիվ հոտեր, աղախիններ ու ծառաներ, ուղտեր ու էշեր ունեցավ։
← Chapter 29
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 31 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50