bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian 2018
/
Isaiah 23
Isaiah 23
Armenian 2018
← Chapter 22
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 24 →
1
Տյուրոսի մասին պատգամը։ «Ողբացե՛ք, ո՛վ Թարսիսի նավեր, որովհետև կործանվեց Տյուրոսը. ո՛չ տուն կա, ո՛չ նավահանգիստ» ։ Կիտացիների երկրից իմաց տրվեց նրանց։
2
«Լռե՛ք, ո՛վ ծովեզրյա բնակիչներ, ուր Սիդոնի ծովագնաց վաճառականները լցրել էին ձեզ»։
3
Առատ ջրերի վրա Սիորի սերմը՝ Նեղոսի հունձը, նրա եկամուտն էր, և նա եղել էր ազգերի վաճառանոցը ։
4
Ամաչի՛ր, ո՛վ Սիդոն, ո՛վ դու ծովի ամրոց, քանզի խոսում է ծովը. «Ես ծննդկանի ցավ չեմ քաշել և չեմ ծնել, երիտասարդներ չեմ սնել և կույսեր չեմ մեծացրել»։
5
Երբ լուրը Եգիպտոս հասնի, նրանք վշտից պիտի տագնապեն Տյուրոսի լուրի համար։
6
Անցե՛ք Թարսիս, ողբացե՛ք, ո՛վ ծովեզրյա բնակիչներ։
7
Ա՞յս է ձեր զվարճացյալ քաղաքը, որի վաղեմությունը հնագույն ժամանակից է. նրա ոտքերը նրան տարել են հեռու տեղ՝ պանդխտանալու։
8
Ո՞վ արեց այս խորհուրդը Տյուրոսի դեմ՝ թագեր շնորհողի դեմ, որի վաճառականներն իշխաններ էին, որի առևտրականները՝ երկրի պատվավորները.
9
Զորությունների Տերն արեց այս խորհուրդը, որպեսզի խայտառակի ամեն փառքի ամբարտավանություն, որպեսզի անարգի երկրի բոլոր պատվավորներին։
10
Անցի՛ր քո երկրի միջով Նեղոսի նման, ո՛վ Թարսիսի դուստր. այլևս նավահանգիստ չկա։
11
Նա իր ձեռքը տարածել է ծովի վրա, սարսեցրել է թագավորություններին։ Տերը հրամայել է բնաջնջել քանանացիների ամրոցները։
12
Նա ասում է. «Դու այլևս չպիտի հրճվես, ո՛վ Սիդոնի ճնշված կույս դուստր. վե՛ր կաց, անցի՛ր Կիտիմ, բայց դու այնտեղ էլ հանգիստ չես լինելու»։
13
Ահա քաղդեացիների երկիրը. այս ժողովուրդը դադարեց գոյություն ունենալուց. Ասորեստանն այն հիմնեց նավերում բնակվողների համար։ Նրանք կանգնեցրին նրա աշտարակները, նրանք քանդեցին նրա ամրոցները, ավերակ դարձրին այն։
14
Ողբացե՛ք, ո՛վ Թարսիսի նավեր, որովհետև ձեր ամրությունը կործանվեց։
15
Այն օրը Տյուրոսը կմոռացվի յոթանասուն տարի, մի թագավորի կյանքի օրերի չափ։ Յոթանասուն տարուց հետո Տյուրոսին կլինի այնպես, ինչպես ասվում է այն պոռնիկի երգում.
16
«Վերցրո՛ւ քնարը, շրջի՛ր քաղաքում, ո՛վ մոռացված պոռնիկ, լա՛վ նվագիր, շատ երգե՛ր երգիր, որ հիշեն քեզ»։
17
Ու յոթանասուն տարուց հետո Տերն այցելության կգա Տյուրոսին, և նա կվերադառնա իր վարձին ու կպոռնկանա աշխարհի երեսին եղած երկրների բոլոր թագավորությունների հետ։
18
Բայց նրա շահույթն ու վարձը պիտի նվիրաբերվեն Տիրոջը. դրանք չեն դիզվելու և չեն պահվելու, այլ նրա շահույթը պիտի պատկանի Տիրոջ առջև բնակվողներին, որպեսզի ուտեն, կշտանան և ընտիր զգեստներ հագնեն ։
← Chapter 22
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 24 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66