bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian 2018
/
Malachi 1
Malachi 1
Armenian 2018
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 2 →
1
Մաղաքիայի միջոցով Տիրոջ պատգամը Իսրայելին։
2
«Ես ձեզ սիրել եմ,- ասում է Տերը,- իսկ դուք ասում եք. “Ինչո՞վ ես սիրել մեզ”։ Մի՞թե Եսավը Հակոբի եղբայրը չէր,- ասում է Տերը,- ես Հակոբին սիրեցի։
3
Իսկ Եսավին ատեցի և նրա սարերը ամայի դարձրի, իսկ նրա ժառանգությունը անապատի շնագայլերին տվեցի»։
4
Եթե Եդովմն ասի. «Մենք կործանվեցինք, բայց ավերակները պիտի վերակառուցենք»։ Զորքերի Տերն այսպես է ասում. «Նրանք կկառուցեն, իսկ ես կքանդեմ, և նրանց Անօրենության սահման կկոչեն և ժողովուրդ, որի դեմ Տերը հավիտյան զայրացած է։
5
Եվ ձեր աչքերը պիտի տեսնեն, և դուք պիտի ասեք. “Մեծ է Տերը Իսրայելի սահմանից անդին”»։
6
«Տղան մեծարում է իր հորը, իսկ ծառան՝ իր տիրոջը. եթե ես հայր եմ, ո՞ւր է իմ մեծարանքը, և եթե ես տեր եմ, ո՞ւր է իմ երկյուղը,- ձեզ է ասում Զորքերի Տերը, ո՛վ քահանաներ, որ իմ անունն անարգում եք և ասում եք. “Ինչո՞վ ենք անարգում քո անունը”։
7
Իմ զոհասեղանի վրա պիղծ հաց մատուցելով. և ասում եք. “Մենք ինչո՞վ ենք քեզ պղծում”. ձեր ասելով, թե՝ “Տիրոջ սեղանն անարգված է”։
8
Եվ երբ կույր անասունին եք մատուցում զոհելու համար, վատ չէ՞, կամ երբ կաղին ու հիվանդին եք մատուցում, վատ չէ՞. նրան քո կառավարչի՛ն մատուցիր, արդյոք քեզ կհավանի՞, քեզ կընդունի՞»,- ասում է Զորքերի Տերը։
9
«Եվ արդ, պաղատե՛ք Աստծու առաջ, որ մեզ ողորմի. սա ձեր ձեռքի արածն է. մի՞թե նա ձեզ կընդունի,- ասում է Զորքերի Տերը։-
10
Ձեզանում մեկը լիներ, որ փակեր դռները. որ դուք իմ զոհասեղանին իզուր կրակ չվառեիք. դուք ինձ չեք գոհացնում,- ասում է Զորքերի Տերը,- և ձեր ձեռքից ընծա չպիտի ընդունեմ։
11
Որովհետև արևելքից մինչև արևմուտք մեծ է իմ անունը ազգերի մեջ, և ամենուրեք իմ անվանը խունկ և մաքուր ընծա է մատուցվում, որովհետև ազգերի մեջ մեծ է իմ անունը,- ասում է Զորքերի Տերը։-
12
Բայց դուք այն պղծում եք, երբ ասում եք. “Տիրոջ սեղանը պղծված է, և նրա բերքը՝ ուտեստը, անարգ”։
13
Եվ ասում եք. “Սա ի՜նչ տաժանք է”, և քամահրում եք,- ասում է Զորքերի Տերը,- և գազաններից խլվածը, կաղը և հիվանդը բերում եք. սրանք եք բերում իբր ընծա. մի՞թե ձեր ձեռքերից ես կընդունեմ այն,- ասում է Տերը։-
14
Եվ թող անիծյալ լինի խաբեբայությամբ վարվողը, իր հոտի մեջ որձ ունենալով ուխտ է անում և արատավորն է զոհ մատուցում Տիրոջը. որովհետև ես մեծ թագավոր եմ,- ասում է Զորքերի Տերը,- և իմ անունն ահարկու է ազգերի մեջ»։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4