bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian 2018
/
Nehemiah 1
Nehemiah 1
Armenian 2018
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 2 →
1
Աքազիայի որդի Նեեմիայի խոսքերը։ Արտաշես թագավորի քսաներորդ տարվա Քասղև ամսին եղավ, երբ ես Շուշան մայրաքաղաքում էի։
2
Եվ եկան իմ եղբայրներից մեկը՝ Անանին, և մի քանի մարդիկ Հուդայից. և ես հարցրի նրանց ազատված այն հրեաների մասին, որ մնացել էին գերությունից, և Երուսաղեմի մասին։
3
Եվ նրանք ինձ ասացին. «Այն մնացորդները, որ ազատվեցին գերությունից, այնտեղ՝ գավառում, մեծ նեղության և անարգանքի մեջ են, իսկ Երուսաղեմի պարիսպները քանդված, ու նրա դռները կրակով այրված են»։
4
Եվ երբ որ այս խոսքերը լսեցի, նստեցի ու լաց եղա և սուգ արեցի մի քանի օր. և ծոմ պահեցի ու աղոթք էի անում երկնքի Աստծու առջև։
5
Եվ ասում էի. «Ո՛վ Տեր՝ երկնքի Աստված, մեծ և ահե՛ղ Աստված, որ ուխտ և ողորմություն ես պահում քեզ սիրողներին և քո պատվիրանները պահողներին։
6
Աղաչում եմ, ակա՛նջ դիր, և աչքերդ թող բաց լինեն քո ծառայի աղոթքը լսելու համար, որ ես հիմա գիշեր և ցերեկ աղոթում եմ քո առջև Իսրայելի որդի քո ծառաների համար և խոստովանում եմ Իսրայելի որդիների մեղքերը, որ քո դեմ մեղանչեցինք. ես էլ և իմ հոր տունն էլ մեղանչել ենք։
7
Իրավ հանցավոր ենք քո առջև և չենք պահել այն պատվիրանները և կանոններն ու իրավունքները, որ դու պատվիրեցիր քո Մովսես ծառային։
8
Սակայն հիշի՛ր այն խոսքը, որ պատվիրեցիր Մովսես ծառայիդ՝ ասելով. “ Եթե դուք հանցանք գործեք, ես ձեզ կցրեմ ազգերի մեջ։
9
Եվ եթե հետ դառնաք դեպի ինձ և պահեք իմ պատվիրանները և կատարեք դրանք, թե որ ձեր աքսորվածները երկնքի ծայրում էլ լինեն, այնտեղից կժողովեմ և նրանց կբերեմ այն տեղը, որ ես ընտրել եմ իմ անունն այնտեղ բնակեցնելու համար”։
10
Եվ ահա նրանք քո ծառաներն ու քո ժողովուրդն են, որ ազատեցիր քո մեծ ուժով և քո զորավոր բազկով։
11
Օ՜, Տե՛ր, ակա՛նջ դիր ծառայիդ աղոթքին և ծառաներիդ աղոթքին, որ սիրում են քո անունից երկյուղել. և հաջողությո՛ւն տուր այսօր քո ծառային և ինձ՝ ողորմություն գտնելու այս մարդու առջև»։ Ես թագավորի մատռվակն էի։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13