bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian 2018
/
Numbers 23
Numbers 23
Armenian 2018
← Chapter 22
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 24 →
1
Բաղաամն ասաց Բաղակին. «Այստեղ ինձ համար յոթ զոհասեղա՛ն շինիր և այստեղ ինձ համար յոթ զվարակ ու յոթ խո՛յ պատրաստիր»։
2
Բաղակը Բաղաամի ասածի պես արեց։ Բաղակն ու Բաղաամը յուրաքանչյուր զոհասեղանի վրա մեկական զվարակ և խոյ մատուցեցին։
3
Բաղաամն ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր քո ողջակեզի մոտ, իսկ ես գնամ. գուցե Տերը դուրս գա իմ առաջ, և ինչ բան որ նա ցույց տա ինձ, կասեմ քեզ»։ Եվ նա բարձրացավ բլրագագաթը։
4
Աստված երևաց Բաղաամին, և Բաղաամն ասաց նրան. «Յոթ զոհասեղան պատրաստեցի և ամեն մի զոհասեղանի վրա մեկական զվարակ ու խոյ մատուցեցի»։
5
Տերը Բաղաամի բերանը խոսք դրեց և ասաց. «Վերադարձի՛ր Բաղակի մոտ և խոսի՛ր այսպես»։
6
Նա վերադարձավ Բաղակի մոտ, որը կանգնած էր իր ողջակեզի մոտ Մովաբի բոլոր իշխանների հետ։ Նա արտասանեց իր պատգամը՝ ասելով.
7
«Մովաբի Բաղակ թագավորն ինձ բերեց Արամից՝ Արևելյան լեռներից, թե՝ “Արի՛, անիծի՛ր Հակոբին ինձ համար Եվ ե՛կ, նզովի՛ր Իսրայելին”։
8
Ես ինչպե՞ս անիծեմ նրան, ում Աստված չի անիծում, Ես ինչպե՞ս նզովեմ, որ Տերը չի նզովում։
9
Ապառաժների գլխից տեսնում եմ նրան, Բլուրների բարձունքից եմ նայում նրան։ Այս ժողովուրդն ահա առանձին պիտի բնակվի, Ազգերի մեջ չպիտի դասվի։
10
Ո՞վ կարող է հաշվել Հակոբի փոշին, Ո՞վ կարող է հաշվել Իսրայելի մեկ քառորդ թիվը։ Թող իմ անձը արդարների մահով մեռնի, Եվ իմ վախճանը լինի նրանց նման»։
11
Բաղակն ասաց Բաղաամին. «Ի՞նչ ես անում ինձ։ Ես քեզ բերեցի, որ անիծես իմ թշնամիներին, իսկ դու ահա բոլորովին օրհնո՞ւմ ես»։
12
Նա պատասխանեց. «Մի՞թե չպիտի զգուշանամ խոսելու այն, ինչ Տերը դնում է իմ բերանը»։
13
Բաղակն ասաց նրան. «Աղաչում եմ, արի՛ ինձ հետ մի ուրիշ տեղ, որպեսզի այնտեղից տեսնես նրանց։ Դու կտեսնես նրանց մի մասին, դու ամբողջությամբ չես տեսնի նրանց։ Այնտեղից անիծի՛ր նրանց ինձ համար»։
14
Եվ տարավ նրան Սոփիմի դաշտը՝ Փասգայի գագաթը, յոթ զոհասեղան կառուցեց և ամեն մի զոհասեղանի վրա մեկական զվարակ ու խոյ մատուցեց։
15
Նա ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր այստեղ քո ողջակեզի մոտ, իսկ ես գնամ Տիրոջը դիմավորելու»։
16
Տերը դուրս եկավ Բաղաամի առաջ, խոսք դրեց նրա բերանը՝ ասելով. «Վերադարձի՛ր Բաղակի մոտ և այսպե՛ս ասա»։
17
Երբ Բաղաամը եկավ Բաղակի մոտ, նա կանգնած էր իր ողջակեզի մոտ Մովաբի բոլոր իշխանների հետ։ Բաղակն ասաց նրան. «Ի՞նչ խոսեց Տերը»։
18
Եվ նա արտասանեց իր պատգամը՝ ասելով. «Վե՛ր կաց և լսի՛ր, ո՛վ Բաղակ. Ակա՛նջ դիր ինձ, ո՛վ Սեփորի որդի։
19
Աստված մարդ չէ, որ սուտ խոսի, Ոչ էլ մարդու որդի, որ զղջա։ Մի՞թե կասի և չի անի Կամ կխոսի և չի՞ կատարի։
20
Ահա հրաման ստացա օրհնելու, որովհետև ինքն օրհնեց, Եվ ես այն չեմ կարող փոխել։
21
Հակոբի վրա անօրենություն չնկատեց, Ոչ էլ անզգամություն տեսավ Իսրայելի վրա։ Նրա Տեր Աստվածն իր հետ է, Նրա մեջ թագավորի ցնծության ձայն կա։
22
Աստված է Եգիպտոսից նրանց հանողը, Միեղջերուի նման զորություն ունի նա.
23
Դրա համար Հակոբի դեմ կախարդություն չի լինի, Ոչ էլ մոգություն՝ Իսրայելի դեմ։ Իր ժամանակին կասվի Հակոբին ու Իսրայելին, Թե ինչե՜ր արեց Աստված։
24
Ահա այս ժողովուրդն իբրև մատակ առյուծ պիտի վեր կենա, Առյուծի պես պիտի բարձրանա. Նա չի պառկի, մինչև որսը չուտի Եվ չխմի սպանվածների արյունը»։
25
Բաղակն ասաց Բաղաամին. «Ո՛չ անիծիր նրանց, ո՛չ էլ օրհնիր»։
26
Պատասխանելով՝ Բաղաամն ասաց Բաղակին. «Մի՞թե ես քեզ հետ չխոսեցի՝ ասելով. “Ինչ որ Տերն ասի ինձ, այն էլ կանեմ”»։
27
Բաղակն ասաց Բաղաամին. «Արի՛ քեզ տանեմ մի ուրիշ տեղ։ Գուցե Աստված բարեհաճի, որ այնտեղի՛ց անիծես նրանց ինձ համար»։
28
Եվ Բաղակը Բաղաամին տարավ Փոգոր լեռան գագաթը, որը դեպի Եսիմոն է նայում։
29
Բաղաամն ասաց Բաղակին. «Ինձ համար այստեղ կառուցի՛ր յոթ զոհասեղան և ինձ համար այստեղ պատրաստի՛ր յոթ զվարակ և յոթ խոյ»։
30
Բաղակը Բաղաամի ասածի պես արեց և յուրաքանչյուր զոհասեղանի վրա մեկական զվարակ և խոյ մատուցեց։
← Chapter 22
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 24 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36