bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Deuteronomy 20
Deuteronomy 20
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 19
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 21 →
1
Երբոր քո թշնամիների դէմ դուրս գաս պատերազմի եւ տեսնես ձիեր եւ կառքեր՝ քեզանից շատ մի ժողովուրդ, նորանցից չվախենաս. որովհետեւ քո Եհովայ Աստուածը քեզ հետ է, որ քեզ Եգիպտացիների երկրիցը հանեց։
2
Եւ երբոր պատերազմի մօտենաք, թող քահանան մօտենայ եւ խօսէ ժողովրդի հետ,
3
Եւ նորանց ասէ. Լսիր, Իսրայէլ, դուք այսօր մօտեցել էք պատերազմի ձեր թշնամիների դէմ. ձեր սրտերը չթուլանան, մի վախենաք, մի զարհուրիք, եւ նորանց երեսիցը մի դողաք.
4
Որովհետեւ ձեր Եհովայ Աստուածը գնում է ձեզ հետ, որ ձեզ համար ձեր թշնամիների դէմ պատերազմէ և ձեզ օգնէ։
5
Եւ ոստիկանները խօսեն ժողովրդի հետ ասելով. Ով է այն մարդը, որ նոր տուն է շինել եւ նորա նաւակատիքը չէ արել, թող ետ դառնայ գնայ իր տունը. մի գուցէ պատերազմումը մեռնէ, եւ մի ուրիշ մարդ անէ նաւակատիքը.
6
Եւ ով է այն մարդը, որ այգի է տնկել եւ նորան չէ վայելել, թող ետ դառնայ գնայ իր տունը. մի գուցէ պատերազմումը մեռնէ, եւ մի ուրիշ մարդ վայելէ նորան։
7
Եւ ով է այն մարդը որ կնկայ է նշանուել եւ նորան չէ առել, թող ետ դառնայ գնայ իր տունը. մի գուցէ պատերազմումը մեռնէ, եւ մէկ ուրիշ մարդ առնէ նորան։
8
Եւ ոստիկանները շարունակեն իրանց խօսքը եւ ասեն ժողովրդին. Ով է այն մարդը որ վախկոտ եւ թուլասիրտ է, թող ետ դառնայ գնայ իր տունը, որ չթուլացնէ իր եղբայրների սիրտն էլ իր սրտին պէս։
9
Եւ երբոր ոստիկանները ժողովրդի առաջին իրանց խօսքը վերջացնեն, այն ժամանակ ժողովրդի վերայ զօրապետներ կարգեն։
10
Երբոր մի քաղաքի մօտենաս նորա հետ պատերազմելու, նորան խաղաղութեան հրաւիրիր։
11
Եւ եթէ քեզ խաղաղութեան պատասխան տայ, եւ դռները քեզ համար բաց անէ, այն ժամանակ նորանում գտնուած բոլոր ժողովուրդը քեզ հարկատու լինեն, եւ քեզ ծառայութիւն անեն։
12
Բայց եթէ չուզէ քեզ հետ խաղաղութիւն անել, եւ քեզ հետ պատերազմ անէ, այն ժամանակ նորան պաշարես.
13
Եւ քո Եհովայ Աստուածը նորան քո ձեռքը կմատնէ, եւ դու նորա բոլոր արուներին սուրի բերանից անցկացնես.
14
Բայց կանայքը, տղայքը եւ անասունները եւ ինչ որ կայ այն քաղաքումը, նորա բոլոր աւարը առնես քեզ համար. եւ ուտես քո թշնամիների աւարը, որ քո Եհովայ Աստուածը քեզ մատնել է։
15
Այսպէս անես այն ամեն քաղաքներին, որ քեզանից շատ հեռու են, որ այս ազգերի քաղաքներիցը չեն։
16
Սակայն այս ազգերի քաղաքներիցը, որ քո Եհովայ Աստուածը քեզ ժառանգութիւն է տալիս, ոչ մի շունչ ունեցողին ողջ չթողես.
17
Այլ բնաջինջ անես Քետացիներին, Ամօրհացիներին, Քանանացիներին, Փերեզացիներին, Խեւացիներին եւ Յեբուսացիներին, ինչպէս որ քո Եհովայ Աստուածդ քեզ պատուիրել է.
18
Որպէս զի ձեզ չսովորեցնեն իրանց բոլոր գարշութիւնների համեմատ անել, որ անում են իրանց աստուածներին. եւ որ դուք ձեր Եհովայ Աստուծոյ առաջին մեղք չգործէք։
19
Երբոր մի քաղաք երկար ժամանակ պաշարես նորա հետ պատերազմելու եւ նորան առնելու համար, նորա ծառերը չփչացնես կացինով նորանց զարկելով, որովհետեւ նորանցից պիտի ուտես. ուրեմն նորանց չկոտրես. որովհետեւ մի՞թէ դաշտի ծառը մարդ է որ քո երեսիցը պաշարման մէջ մտնէ։
20
Բայց այն ծառերը, որոնք ճանաչում ես թէ ուտուելու պտուղ չեն բերում, նորանց փչացնես եւ կտորես, եւ նորանցով պատնէշ շինես քեզ հետ պատերազմող քաղաքի դէմ, մինչեւ որ նուաճուի։
← Chapter 19
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 21 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34