bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Ecclesiastes 1
Ecclesiastes 1
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 2 →
1
Երուսաղէմում թագաւոր՝ Դաւիթի որդի Ժողովողի խօսքերը.
2
Ունայնութիւն ունայնութեանց՝ ասեց Ժողովողը, ունայնութիւն ունայնութեանց, բոլորը ունայն է։
3
Ի՞նչ օգուտ ունի մարդս իր բոլոր տառապանքիցը, որ քաշում է արեգակի տակին։
4
Մի ազգ գնում է, եւ մի ազգ գալիս է, բայց երկիրը յաւիտեան կանգնած կայ։
5
Եւ արեգակը ծագում է եւ արեգակը մար մտնում, եւ դէպի իր տեղը շտապում՝ եւ այնտեղ էլի ծագում։
6
Քամի գնում է դէպի հարաւ եւ դառնում դէպի հիւսիս, դառնում դառնում գնում է, եւ իր դարձուածքներովը դարձեալ ետ է գալիս քամին։
7
Ամեն գետերը գնում են ծովը, բայց ծովը չէ լցվում. Այնտեղը ուր որ գնում են գետերը, կրկին այնտեղ են դառնում որ գնան։
8
Ամեն խօսքերը տկար են, մարդ չէ կարող ասել. աչքը չէ կշտանում տեսնելուց, եւ ականջը չէ լցվում լսելուց։
9
Ինչ որ եղել էր, նա էլ կլինի. Եւ ինչ որ արուած էր, նա էլ կանուի. Եւ արեգակի տակին բնաւ մի նորա բան չկայ։
10
Կա՞յ արեօք մի այնպիսի բան, որի համար ասուի թէ սա նոր է. Արդէն հին դարերից եղած է նա, որ մեզանից առաջ եղել են։
11
Առաջինների յիշատակը չկայ. Նաեւ այն յետինների համար էլ, որ գալու են՝ յիշատակ չէ լինելու նորանց մօտ, որ յետոյ են գալու։
12
Ես Ժողովողս թագաւոր էի Իսրայէլի վերայ Երուսաղէմումը։
13
Եւ իմ սիրտը տուի, որ որոնեմ եւ քննեմ իմաստութեամբ ամեն ինչ որ գործվում է երկնքի տակ. Սա մի չարաչար զբաղմունք է, որ Աստուած տուել է մարդկանց որդիներին, որ նորանով զբաղուին։
14
Ես տեսայ այն բոլոր գործերը՝ երկնքի տակ գործուած. Եւ ահա բոլորն ունայն էր, քամիի աշխատանք՝՝ էր։
15
Ծուռը կարող չէ ուղղուիլ, եւ պակասնորդը կարող չէ հաշուիլ։
16
Ես խօսեցի իմ սրտի հետ եւ ասեցի. Ահա ես մեծ եմ եւ իմաստութիւնով աւելի հարուստ՝ քան թէ Երուսաղէմումն ինձանից առաջ բոլոր եղածները. Եւ իմ սիրտը շատ իմաստութիւն եւ գիտութիւն է տեսել։
17
Ես իմ սիրտը տուի իմաստութիւն հասկանալու, եւ գիժութիւնն ու յիմարութիւնն հասկանալու. Հասկացի որ սա էլ է եղել քամիի աշխատանք։
18
Որովհետեւ շատ իմաստութեան հետ շատ տրտմութիւն կայ, եւ գիտութիւն աւելացնողը վիշտն էլ է աւելացնում։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12