bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Ephesians 2
Ephesians 2
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 3 →
1
Եւ դուք, որ մեռած էիք յանցանքներումը եւ մեղքերումը.
2
Որոնցում մի ժամանակ գնում էիք այս աշխարհքի սովորութեան պէս՝ օդի իշխանութեան իշխանի պէս, այն հոգու պէս՝ որ հիմա ներգործում է ապստամբութեան որդիների մէջ.
3
Որոնց մէջ մենք ամենս էլ մի ժամանակ ման էինք գալիս մեր մարմնի ցանկութիւններումը՝ մարմնի եւ մտքի կամքը կատարելով, եւ բնութեամբ բարկութեան որդիք էինք ինչպէս ուրիշներն էլ.
4
Բայց Աստուած, որ մեծ է ողորմութեամբ, իր շատ սէրի համար որ սիրեց մեզ,
5
Երբ որ մեռած էինք յանցանքներում, մեզ կենդանի արաւ Քրիստոսի հետ. շնորհքով էք փրկուած։
6
Նորա հետ մեզ յարոյց, եւ նորա հետ երկնաւորներումը նստեցրեց՝ Քրիստոս Յիսուսումը։
7
Որ նոր եկող դարերում յաւիտեան ցոյց տայ իր շնորհքի գերազանց մեծութիւնը, Քրիստոս Յիսուսի մեզ վերայ ցոյց տուած քաղցրութիւնովը։
8
Որովհետեւ շնորհքով էք փրկուած հաւատքի ձեռովը. եւ սա ոչ թէ ձեզանից է, այլ Աստուծոյ պարգեւն է.
9
Ոչ թէ գործերից, որ մէկը չպարծենայ։
10
Վասնզի նորա ստեղծուածն ենք՝ Քրիստոս Յիսուսով հաստատուած բարի գործերի համար. որոնց համար Աստուած առաջուց պատրաստեց մեզ, որ նորանցում վարուինք։
11
Վասն որոյ յիշեցէք որ դուք՝ մի ժամանակ հեթանոսներ մարմնով, որ անթլփատութիւն են կոչուած՝ մարմնի մէջ ձեռքով արած թլփատութեան կողմանէ,
12
Որ այն ժամանակ առանց Քրիստոսի էիք, եւ հեռացած Իսրայէլի քաղաքակցութիւնիցը. եւ օտարացած խոստմունքի ուխտերիցը, յոյս չունէիք. եւ անաստուած էիք աշխարհքումս։
13
Բայց հիմա Յիսուս Քրիստոսի ձեռովը դուք՝ որ ժամանակով հեռաւոր էիք, մօտաւոր եղաք Քրիստոսի արիւնովը։
14
Վասնզի նա է մեր խաղաղութիւնը որ երկուսին մէկ արաւ եւ մէջտեղի բաժանող պատը՝ թշնամութիւնը քանդեց իր մարմնովը.
15
Հրամաններով դրած պատուիրանքների օրէնքը խափանելով. որ իրանով երկուսին մէկ նոր մարդ ստեղծէ, խաղաղութիւն անելով.
16
Եւ երկուսին մէկ մարմնով հաշտեցնէ Աստուծոյ հետ՝ իր խաչովը, թշնամութիւնը նորանով սպանելով։
17
Եւ եկաւ աւետարանեց խաղաղութիւն ձեզ հեռաւորներիդ՝ եւ խաղաղութիւն մօտաւորներին։
18
Վասնզի նորանով երկուսս մէկ Հոգով ունինք մօտենալը Հօր մօտ։
19
Ուրեմն այսուհետեւ այլեւս օտար եւ պանդուխտ չէք, այլ սուրբերի հետ քաղաքացիներ եւ Աստուծոյ ընտանիքներ,
20
Առաքեալների եւ մարգարէների հիմքի վերայ շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է.
21
Որ նորանում բոլոր շինուածքը միասին յարմարուած աճում է, որ լինի սուրբ տաճար Տէրով.
22
Որ նորանում դուք էլ նորա հետ շինվում էք Աստուծոյ բնակարան Հոգով։
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 3 →
All chapters:
1
2
3
4
5
6