bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Exodus 1
Exodus 1
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 2 →
1
Եւ սորանք են Իսրայէլի որդիների անունները որ Եգիպտոս գնացին, ամեն մէկը իր տնովը Յակոբի հետ գնաց։
2
Ռուբէն, Շմաւոն, Ղեւի եւ Յուդա,
3
Իսաքար, Զաբուղոն եւ Բենիամին,
4
Դան ու Նեփթաղիմ, Գադ ու Ասեր։
5
Եւ Յակոբի երանքից ելած բոլոր հոգիները եօթանասուն հոգի էին. Յովսէփն էլ Եգիպտոսումն էր։
6
Եւ մեռաւ Յովսէփը եւ նորա բոլոր եղբայրները եւ բոլոր այն ազգը։
7
Եւ Իսրայէլի որդիքը աճեցին եւ բազմացան եւ շատացան եւ խիստ զօրացան, եւ այն երկիրը նորանցով լցուեցաւ։
8
Արդ Եգիպտոսի վերայ մի նոր թագաւոր ելաւ, որ Յովսէփին չէր ճանաչում։
9
Եւ նա ասեց իր ժողովրդին. Ահա Իսրայէլի որդիների ժողովուրդը մեզանից շատ եւ զօրաւոր են.
10
Եկէք իմաստութեամբ վարուինք նորա դէմ, մի գուցէ շատանան, եւ լինի որ երբ պատերազմ պատահէ, եւ նորանք էլ մեր թշնամիների հետ միանան, եւ մեզ դէմ պատերազմեն, եւ այս երկրից դուրս գնան։
11
Նորա համար գործավարներ դրին նորանց վերայ, որ չարչարեն նորանց իրանց ծանր գործքերովը. եւ շտեմարանի քաղաքներ շինեցին Փարաւօնի համար՝ Փիթօմը եւ Ռամսէսը։
12
Եւ որչափ որ չարչարում էին նորանց, այնչափ էլ աւելի շատանում էին եւ աճում էին. եւ նորանք Իսրայէլի որդիներիցը երկիւղ կրեցին։
13
Եւ Եգիպտացիք բռնութեամբ ծառայեցնում էին Իսրայէլի որդիներին։
14
Եւ նորանց կեանքը դառնացնում էին ծանր ծառայութեամբ՝ կաւով եւ աղիւսներով եւ դաշտի ամեն գործերովը. ինչ ծառայութիւն էլ որ նորանց անել տային բռնութեամբ էր լինում։
15
Եւ Եգիպտոսի թագաւորը խօսեց Եբրայեցիների մանկաբարձների հետ, որոնց մէկի անունը Սեփրա եւ միւսի անունը Փուա էր,
16
Եւ ասեց. Եբրայեցի կանանց ծնեցնելիս նստարանների վերայ նայեցէք, եթէ տղայ է՝ մեռցրէք նորան, եւ եթէ աղջիկ է՝ թող ապրէ։
17
Բայց մանկաբարձները Աստուածանից վախեցին, եւ չարին ինչպէս ասել էր նորանց Եգիպտոսի թագաւորը. այլ արուներին ողջ էին թողում։
18
Եւ Եգիպտոսի թագաւորը կանչեց մանկաբարձներին, եւ ասեց նորանց. Ինչո՞ւ արիք այս բանը եւ արուներին ողջ թողեցիք։
19
Եւ մանկաբարձներն ասեցին Փարաւօնին. Որովհետեւ որ Եբրայեցի կանայքը Եգիպտացի կանանց պէս չեն. որովհետեւ նորանք առոյգ են. մանկաբարձը դեռ նորանց մօտ չգնացած՝ ծնում են։
20
Եւ Աստուած մանկաբարձներին բարիք արաւ. եւ ժողովուրդը շատացաւ, եւ խիստ զօրացան։
21
Եւ եղաւ որ մանկաբարձներն Աստուածանից վախում էին, եւ նա նորանց համար տուներ շինեց։
22
Եւ Փարաւօնը հրամայեց իր ժողովրդին ասելով. Ամեն ծնած տղային գետը գցեցէք, եւ ամեն աղջիկը ողջ թողեցէք։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40